ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


 ՍԲ. ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ԵՎ  ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔԻ ՏՈՆԸ ՆՈՐԱՎԱՆՔՈՒՄ2014 թվականի օգոստոսի 17-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով և հանդիսավորությամբ նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Այդ օրը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Վայոց ձորի թեմը և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը սիրով հրավիրում են բոլորին Նորավանքի վանական համալիր, որտեղ ժամը 11.00-ին տեղի կունենա Սուրբ Պատարագ, որի ավարտից հետո՝ խաղողի օրհնության արարողություն և ժողովրդական տոնախմբություն: Սիրով հրավիրում ենք բոլորին մասնակցելու տոնական միջոցառումներին: Խաղողի օրհնությամբ մենք պաշտոնապես մեկնարկելու ենք 2014 թվականի Արենի գինու փառատոնը, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-ից 5-ը:

Advertisements