Լիանա Առաքելյանը Սբ. Աստվածածնի յուղանկար պատկեր է նվիրել Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցուն


Լիանա Առաքելյանը Սբ. Աստվածածնի յուղանկար պատկեր է նվիրել  Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցունՍբ. Աստվածածնի Վերափոխման տոնի առիթով Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցուն Սբ. Աստվածածնի յուղանկար պատկեր է նվիրել նկարչուհի Լիանա Առաքելյանը, ով Արարատյան Հայրապետական թեմի Դավթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու համայնքի անդամ է: Այս գեղեցիկ սրբանկարը նկարչուհու ստեղծագործությունն է:

Մեր շնորհակալությունն ենք հայտնում նվիրատուին և մաղթում ենք, որ Ամենակալ Տերն Իր Սուրբ Խաչով պահի, օրհնի ու շնորհներով պարուրի նկարչուհուն, և Սբ. Աստվածածինը բարեխոս և պահապան լինի նրան:

Advertisements

ԱՂՈԹՔ ԱՌ ՍՈՒՐԲ ԱՍՏՈՒԱԾԱԾԻՆՆ


Աստուածածի՛ն, մա՛յր Քրիստոսի եւ ծնո՛ղ միածնին Հաւր, բարձո՛ղ անիծից եւ պարծանք ազգի մարդկան, յերկնային զաւրացն երանեալ եւ ի հողեղինացս աւրհնաբանեալ, միջնո՛րդ Աստուծոյ եւ մարդկան եւ հաշտարա՛ր Հաւր ընդ արարածս, թա՛գ եւ պսակ կուսից եւ համարձակ բարեխաւս վասն մեղաւորաց, մեղուցեալս յամենայնի անկանիմ առաջի քո եւ աղաչեմ իբրև զնոյն ինքն զմարմնացեալն ի քէն, բարեխաւսեա՛ վասն իմ առ Բանն Աստուած, զոր ծնար մարմնով, զոր կերակրեցեր՝ զկերակրիչն ամենայնի եւ ամենայն կենդանեաց: Աղաչեա՛ վասն իմ զանդրանիկն քո, կա՛ց կանգուն առաջի նորա ցուցմամբ սուրբ ստեանցդ, կացո՛ առաջի նորա միջնորմ եւ բարեխաւս զմանկութիւն իւր, զկաթամբ սնանիլն որպէս մանուկ, զուսով բառնիլն, զգրկաւք գգուիլն, զշրթամբք համբուրիլն, զողջագուրելն որպէս տղայ, զերթեւեկելն քո ընդ նմա յԵգիպտոս եւ ի Նազարէթ եւ յամենայն տեղիս, զտրտմութեամբ տառապիլն վասն դորա ի ժամ չարչարանացն, զյանձնարարութիւնն քո առ Յովհաննէս՝ յորժամ հեղուսեալ կայր վշտաւք ի վերայ խաչին, զդառն արտասուք քո, զոր վտակաւրէն հեղուիր՝ յորժամ տեսանէիր զնա վտանգեալ ի վերայ խաչին: Վասն որոյ մատնի ի դատաստան՝ տառապէիր կսկծակոծ, վասն չարաչար չարչարանացն, վասն սաստիկ ծարաւմանն, վասն ճաշակման լեղւոյն եւ քացախին, վասն տեսանելոյն զքրքմատեսակ արիւնն իջեալ, վասն իջուցանելոյն ի խաչէն արիւնազանգ մարմնովն, վասն դիազարդիկ դնելոյն ի սուրբ գերեզմանն:

Աղաչեմ զքեզ, Մայր լուսոյ, հայցեա՛ վասն իմ զթողութիւն մեղաց, դի՛ր աղերս աղաչանաց առաջի նորա զամենայն կիրս չարչարանացն իւրոց, զի վասն իմ կրեաց բարերարն եւ մարդասէրն: Յիշեցո՛, սուրբ կո՛յս, զայսքան չարչարանքս, զի թերեւս ողորմեսցի եւ ներեսցէ բազմամեղիս, եւ ջնջեսցէ զձեռագիր յանցանաց իմոց, եւ իւրով անմեղ մատամբն եւ սուրբ արեամբն դրոշմեսցէ զդեգերեալս ի դպրութիւն կենացն անվախճանից առ ամենայն սուրբս իւր, զի ընդ նոսին փառաւորեցից զամենասուրբ զԵրրորդութիւնն՝ զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգի. այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

 

Թարգմանություն Continue reading