Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը Վայոց Ձորի թեմում


ՍԲ. ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ԵՎ  ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔԻ ՏՈՆԸ ՆՈՐԱՎԱՆՔՈՒՄ

 Նորավանքում տեղի ունեցած տոնակատարության մասին կարող եք կարդալ այստեղ.

This slideshow requires JavaScript.

 

 Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում

Տոնի օրը Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը մատուցեց Սբ. Պատարագ, որի ընթացքում Տեր Հայրն անդրադարձավ տոնի խորհրդին և ողջ քրիստոնեական սրբազան ավանդության մեջ փառաբանված ու օրհներգված Սուրբ Տիրամոր կերպարին` իբրև սրբության և մաքրության, խոնարհության, հնազանդության ու հավատարմության կենդանի օրինակ յուրաքանչյուր քրիստոնյայի համար:

Սբ. Պատարագի ավարտին կատարվեց Խաղողօրհնեքի արարողություն, որից հետո խաղողի օրհնված ողկույզները բաժանվեցին հավատացյալ ժողովրդին:

 Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը Վայքի Սբ. Տրդատ եկեղեցում

Տոնի օրը Սբ. Տրդատ եկեղեցում Սբ. Պատարագ մատուցեց Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Մարտիրոս ավագ քահանա Ավետիսյանը: Պատարագի սրբազան արարողության ընթացքում տոնին նվիրված հավուր պատշաճի քարոզ խոսեց Տեր Հայրը:

Պատարագիչ Տեր Մարտիրոսը, շնորհավորելով ներկաներին տոնի առիթով և հայցելով Ս. Աստվածածնի բարեխոսությունը Հայրենիքի և աշխարհասփյուռ հայ ժողովրդի համար, նաև մաղթեց, որ Աստվածամոր շնորհներն իջնեն բոլոր կանանց և մայրերի վրա:

Սբ. Պատարագի ավարտին կատարվեց Խաղողօրհնեքի արարողություն, որից հետո խաղողի օրհնված ողկույզները բաժանվեցին ներկաներին:

 

Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը սահմանամերձ Խաչիկ գյուղում

 Օգոստոսի 17-ին Ս. Աստվածածնի Վերափոխման տոնի   (Խաղողօրհնեք) կապակցությամբ կատարվեց  կիրակնօրյա ժամերգություն և խաղողօրհնեք գյուղամիջյան Ս. Աստվածածին եկեղեցում: Տոնին նախորդող շաբաթ երեկոյան կատարվել էր գիշերային ժամերգություն և հսկում` ի պատրաստություն հաջորդ օրվա տաղավար տոնի:

Այդ օրը նշանակալի  էր, քանի որ հյուրընկալվել էին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի քարոզչական կենտրոնի երիտասարդները: Նրանք դատարկ չէին եկել, այլ իրենց հետ բերել էին շուրջ 500 կտոր գիրք Խաչիկ գյուղում տեղակայված գումարտակի գրադարանի համար, Ս. Պատարագի երգեցողության նոտաներ եկեղեցու երգչախմբի համար և խաղող:

Ժամերգությանը ներկա էին նաև գումարտակի զինծառայողները և սպայական կազմը: Ժամերգության ավարտին ներկաներին բաժանվեց օրհնված խաղող:

Օգոստոսի 18-ին ննջեցյալների հիշատակի օրվա առթիվ առ Աստված բարձրացվեց հոգեհանգստյան աղոթք` Խաչիկ գյուղի հին և նոր ննջեցյալների հոգիների համար:                                                                                         

Բարեշնորհ Արսեն սարկավագ Մաթևոսյան

Խաչիկ գյուղի գումարտակի հոգևոր սպասավոր

 Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցում

 Տոնի օրը Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցում Սբ. և Անմահ Պատարագ մատուցեց Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Գալուստ քահանա Սահակյանը: Պատարագի սրբազան արարողության ընթացքում տոնին նվիրված հավուր պատշաճի քարոզ խոսեց Տեր Հայրը:

Continue reading

Advertisements