Տոնական շաբաթ Խաչիկ գյուղում


Խաղողօրհնեքին  նախորդող շաբաթն ակտիվ եռուզեռ էր առաջացրել Խաչիկ գյուղում: Տոնական օրերից առաջ գյուղի երիտասարդներն ու պատանիներն սկսեցին մաքրման աշխատանքներ գյուղի զույգ սրբավայրերում` գյուղամիջյան Ս. Աստվածածին եկեղեցում և Խոտակերաց Ս. Նշան (Քարակոփ) վանքում ու շրջակայքում:

Օգոստոսի 16-ին՝  Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի տոնին, Խաչիկ գյուղը հյուրընկալեց երևանաբնակ ուխտավորների, որոնց առաջնորդում էր Մուղնու Ս. Գրիգոր եկեղեցու վանահայր Տեր Եղիշե ավագ քահանան: Մատուցված ուխտի Ս. Պատարագն աղոթք ու հայց էր առ Աստված մեր երկրի սահմանների խաղաղության և անսասանության համար:

Հավարտ Ս. Պատարագի կատարվեց Ս. Մկրտության արարողություն, որի ընթացքում մկրտվեցին 12 խաչիկցիներ, սրանով մեկնարկեց <<Քրիստոնյա Խաչիկ>> ծրագիրը: Ապա ուխտավորները գյուղի երիտասարդների հետ այցելեցին Խոտակերաց վանքը: Վանքում կատարվեց հոգեհանգստյան պաշտոն` նվիրված վանքի հիմնադիրների և երախտավորների հիշատակին: Վերջում վանքի մատույցներում ուխտավորներին ողջունեցին Ս. Աստվածածին եկեղեցու Continue reading

Advertisements