Հայտարարություն


Տոնակատարություն Մալիշկայի Սբ. Աննա եկեղեցում

ՀայտարարությունՍույն թվականի օգոստոսի 26-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ոգեկոչում է Սբ. Աստվածածնի ծնողների՝ Սբ. Հովակիմի և Սբ. Աննայի տոնը:

 Այդ օրը Մալիշկայի Սբ. Աննա եկեղեցու անվանակոչության օրն է:

 Հրավիրում ենք մեր սիրելի՛ ժողովրդին՝ այդ օրը ներկա գտնվելու Սուրբ և Անմահ Պատարագին, որը կսկսվի առավոտյան ժամը 10:30-ին:

Սբ. Պատարագի ավարտին եկեղեցու բակում ելույթ կունենան «Սայաթ-Նովա» մշակութային միության Երևանի Ջիվանու անվան աշուղական դպրոցի Վայոց ձորի մասնաճյուղի սաները՝ ղեկավարությամբ միջազգային մրցույթների դափնեկիր, մեդալակիր Սամվել Գրիգորյանի:

Վայոց ձորի թեմի
լրատվության բաժին

Advertisements