Օգոստոսի 25-ին տեղի ունեցավ «Աջակից» հոգեբանական ակումբի հերթական հանդիպումը: Հանդիպման բանախոսն էր հոգեբան Աշխեն Սարգսյանը: Հանդիպման թեման էր` «Ժամանակային և հոգեբանական տարիք»:
Օրվա թեմային անդրադառնալուց առաջ անդրադարձ կատարվեց նախորդ թեմաներին: Սեմինարի ժամանակ քննարկվեցին հետևյալ հարցերը՝
1.Տարիքի հասկացությունը հոգեբանության մեջ:
2.Ժամանակային և հոգեբանական տարիք:
3.Ինչպե՞ս որոշել անձի հոգեբանական տարիքը:
4.Ի՞նչ անել միշտ հոգեբանորեն երիտասարդ լինելու համար:
Սեմինար-քննարկման ժամանակ անցկացվեցին մի քանի հոգեբանական թեստեր. ներկաները պարզեցին իրենց հոգեբանական տարիքը: Միշտ հոգեբանորեն երիտասարդ լինելու համար անձի ակտիվության դրդապատճառներն ու նպատակները պետք է ուղղված լինեն դեպի ապագան: Հոգեբանը նշեց, որ ծերությունը այցելում է այն ժամանակ, երբ մենք թույլ ենք տալիս, և որքան մարդը հոգեբանորեն երիտասարդ է, այնքան ավելի երջանիկ է: Եվ բոլորին մաղթեց, որ հավերժ հոգեբանորեն երիտասարդ լինեն: Ավարտին հոգեբանը պատասխանեց ներկաներին հուզող հարցերին:
Հաջորդ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին՝ ժամը 18:00 : Թեման` «Վախ, ֆոբիա»:
Երիտասարդաց միություն