«ԱՋԱԿԻՑ» հոգեբանական ակումբի հերթական հանդիպումը


 Սեպտեմբերի 24-ին տեղի ունեցավ «Աջակից» հոգեբանական ակումբի հերթական հանդիպումը: Հանդիպման բանախոսն էր հոգեբան Աշխեն Սարգսյանը: Հանդիպման թեման էր`«Սթրես»:

Օրվա թեմային անդրադառնալուց առաջ անդրադարձ կատարվեց նախորդ թեմաներին: Սեմինարի ժամանակ քննարկվեցին հետևյալ հարցերը՝

  1.  Ի՞նչ է սթրեսը:
  2. Սթրեսի տեսակները և փուլերը:
  3. Սթրեսը և հիվանդությունները:
  4. Սթրեսի ախտանիշները:
  5. Ինչպե՞ս կանխարգելել սթրեսը:
  6. Օգնություն սթրեսի ժամանակ:

Սեմինար-քննարկման ժամանակ անցկացվեցին մի քանի հոգեբանական թեստեր. ներկաները պարզեցին, թե իրենք ինչպիսի  հոգեվիճակում են գտնվում: Հոգեբանը նշեց, որ  սթրեսի ախտանիշներն ազդանշան են այն բանի, որ կյանքում ժամանակն է ինչ-որ բան փոխել:  Պետք է ավելի խորը մտածել սեփական Continue reading

Advertisements

Այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն է  


Քրիստոնեական բոլոր եկեղեցիներն ամեն տարի մեծ հանդիսավորությամբ նշում են Խաչին նվիրված տոները: Բայց ի տարբերություն մյուս եկեղեցիների, Հայ Եկեղեցին ունի նաև Խաչին նվիրված զուտ ազգային մի տոն, որը հայտնի է Վարագա Սուրբ Խաչ անունով: Այն միշտ տոնում են Խաչվերացից երկու շաբաթ հետո, այսինքն` սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 1-ը հանդիպող կիրակի օրը:

Ագաթանգեղոս պատմիչի վկայության համաձայն՝ Հռիփսիմյանց կույսերը, փախչելով Դիոկղետիոնոս կայսեր հալածանքներից ու հետապնդումներից, գալիս են Հայաստան և ապաստանում Վաղարշապատի հնձաններում: Սակայն մինչև Վաղարշապատ հասնելը, նրանք բնակություն են հաստատում Վանա լճից հարավ-արևելք ընկած Վարագա լեռան վրա: Սբ. Հռիփսիմեն իր կրծքին կախած Տիրոջ խաչափայտի սրբազան մասունքն ապահովության համար հանձնում է աղոթող ճգնավորներին և խնդրում, որ պահեն այն քարայրներից մեկում: Սուրբ մասունքն այդպես պահված մնում է մինչև 7-րդ դարը: 653 թվականին, երբ Թոդիկ ճգնավորն իր Հովել աշակերտի հետ աղոթում էր Վարագա լեռան վրա և խնդրում, որ Աստված ողորմություն անի և ցույց տա Սբ. Խաչի տեղը, հանկարծ 12 լուսեղեն սյուներ են երևում լեռան շուրջը, իսկ նրանց միջև փայլում է լուսավոր Խաչի նշանը, որն իրենց հետ Հայոց աշխարհ էին բերել Տիրոջ սիրասուն կույսերը: 12 օր շարունակ լուսեղեն սյուները տեսանելի են լինում նաև հեռավոր վայրերից: Ուրախալի այս լուրը տարածվում է ամենուր: Continue reading

Այսօր Ս. Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է


Ս. Գևորգը Կապադովկացի բարեպաշտ քրիստոնյա ընտանիքի զավակ է: Զինվորագրվելով հռոմեական բանակին` իր ցուցաբերած քաջության և հավատարմության շնորհիվ կարճ ժամանակամիջոցում արժանացել է հազարապետության պատվին: Կայսեր հրավիրած խորհրդակցության ժամանակ ընդդիմացել է քրիստոնյաներին հալածելու նրա ծրագրին` բացահայտելով իր քրիստոնյա լինելը: Կայսրը, զարմացած ու ապշած տեղի ունեցածից, բանտարկել է սրբին` ենթարկելով անլուր չարչարանքների: Ս. Գևորգի քարոզների շնորհիվ շատերը դարձի են եկել, որոնց թվում էր նաև Ալեքսանդրիա թագուհին: Մի կախարդի պատվիրում են, որ երկու բաժակ դեղ պատրաստի սրբին դարձի բերելու համար: Առաջին բաժակը խմելուց հետո սուրբը պիտի մտքափոխվեր, իսկ երկրորդից հետո` մեռներ: Բայց Գևորգն առ Աստված ունեցած հավատի շնորհիվ խմում է երկու բաժակն էլ և ի զարմանս բոլորի` կենդանի մնում: Նա նաև հարություն է տալիս մի մեռյալի: Կայսեր բազում թախանձանքներից հետո, Գևորգը վերջապես համաձայնվում է կուռքերին զոհ մատուցել: Սակայն հասնելով կռատուն` մեկառմեկ ջարդում է բոլոր կուռքերը` ցույց տալով դրանց սուտ և սին լինելը: Այս հանդուգն արարքի համար Դիոկղետիանոս կայսրը 303 թվականին գլխատել է տալիս Ս. Գևորգին: Continue reading

Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ


Օրերս Եղեգնաձորի մշակույթի տան մեծ դահլիճում Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնի կողմից բեմադրված Պերճ Զեյթունցյանի «100 տարի անց» պիեսի բեմականացմամբ ՀՀ Վայոց ձորի մարզում մեկնարկեց Հայաստանի թատերական գործիչների միության և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի համատեղ ջանքերով կազմակերպած թատերական փառատոնը՝ նվիրված Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին:
Փառատոնը մեկնարկեց Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանի օրհնության խոսքով և աղոթքով, որից հետո բացման հանդիսավոր արարողության ժամանակ ելույթներ ունեցան Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, Հայաստանի թատերական գործիչների միության քարտուղար, թատերագետ Լևոն Մութաֆյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:

Այնուհետև սկսվեց բեմադրությունը, որը հանդիսատեսի կողմից ընդունվեց մեծ ոգևորությամբ և ծափահարություններով:

Փառատոնի շրջանակներում նախատեսվում է հայաստանյան յոթ թատերախմբերի ներկայացումների բեմադրությունները Continue reading

Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցուց ուխտագնացություն կազմակերպվեց դեպի Արագածոտնի թեմի հինավուրց սրբավայրեր


Ջերմուկի Սբ Գայանե եկեղեցու հավատավոր համայնքն ուխտագնացություն էր կազմակերպել դեպի  Արագածոտնի թեմի հինավուրց սրբավայրեր: Առավոտյան՝ ժամը 6:30-ին, Ջերմուկ քաղաքի  հոգևոր հովիվ Տ. Գալուստ քահանայի օրհնությունը ստանալուց հետո ուխտավորների 30 հոգանոց խումբը ճանապարհ ընկավ: Ճանապարհի ողջ ընթացքն ուղեկցվում էր սաղմոսներով ու հոգևոր երգերով:
10:30-ին Օշականի Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում  ուխտավորները մասնակցեցին  խոստովանությանն ու անմիջապես հետո՝ Սբ Պատարագին, որը մատուցեց համայնքի հոգևոր հովիվ Տ. Վիգեն քահանան, ով իր խոսքում ողջունեց ուխտավորներին,  հորդորեց  հաստատուն մնալ հայրենի ավադույթների և քրիստոնեական հավատքի մեջ:

Սբ Հաղորդություն ստանալուց  հետո հավատացյալներն ուղևորվեցին Օհանավանք, որտեղ հիացան վանական համալիրով, հզոր կառույցներով: Համատեղ աղոթքից հետո Տ. Գալուստ քահանա Սահակյանը խոսեց ուխտագնացությունների կարևորության և օգտակարության մասին: Continue reading