ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ը` ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐ


Սիրելի’ դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ,

Շնորհավորում ենք Ձեզ սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ:

Մաղթում ենք, որ Աստծո օրհնությամբ, իմաստությամբ ու պահպանությամբ զորանաք, ջերմեռանդությամբ ուսանեք, սիրով ու կորովով աշխատեք` իբրև արժանավոր զավակներ մեր Հայրենիքի և մեր Սուրբ Եկեղեցու:

Բարի ուսման ընթացք Ձեզ:

Advertisements

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ


Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ  ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎՄայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Տեղեկատվական համակարգ, 31 օգոստոսի, 2014թ.

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք հղում և շնորհավորում կրթության գործի նվիրյալներին, բոլոր մանկավարժներին, ուսանողներին և աշակերտներին Գիտելիքի օրվա առիթով:
Այսօր կրթական մեր բոլոր հաստատությունները դարձյալ իրենց լուսավոր հարկի ներքո են ընդունել մեր սիրասուն զավակներին` հրավիրելով քայլելու գիտելիքի ամբարման, հոգևոր արժեքների ճանաչման և իմաստության ճանապարհներով: Մեր ժողովուրդը միշտ կարևորել է գիտելիքը և ուսումը, որոնք առանցքային նշանակություն են ունեցել մեր կյանքում:

Այսօր ևս մեր երկրի հզորացման, հայրենյաց կյանքի բարօրության, մեր պետության սահմանների ամրության և մեր ժողովրդի պայծառ գալիքի համար անգնահատելի է ազգի ուսյալ զավակի և քաղաքացու դերը, քանզի սուրբգրային խոսքի համաձայն` տունը շինվում է իմաստությամբ և հաստատվում հանճարով, և գիտությամբ են շտեմարանները լցվում ամենայն պատվական հարստությամբ և բարիքով (Առակներ 24:3-4): Continue reading