Այսօր Սբ. Աստվածածնի Ծննդյան տոնն է


 

Այսօր՝ Սբ. Աստվածածնի Ծննդյանի տոնի օրը, Եղեգնաձորի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցում Սբ. և Անմահ Պատարագ մատուցեց Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը, ով «Ի քէն է, Տէ՛ր, աղբիւր կենաց…» նախաբանով քարոզ խոսեց՝ հորդորելով Արարիչ Աստծուց մեզ պարգևած կյանքն արժևորել Սբ. Մարիամի առաքինություններով և մեր առօրյա փորձությունները հաղթահարելու համար խնդրել Continue reading

Advertisements

Ժողով առաջնորդարանում


Ժողով առաջնորդարանումԱյսօր Վայոց ձորի թեմի առաջնորդարանում նախագահությամբ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տեր Զարեհ վրդ. Կաբաղյանի տեղի ունեցավ թեմական կառույցների ժողով, որին ներկա էին նաև Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի և Վայքի տարածաշրջանների պատասխանատուները:

Ժողովի ընթացքում քննարկվեցին 1915թ. Ապրիլի 24-ի Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրերը:

Թեմի լրատվության բաժին