Այսօր Սբ. Աստվածածնի Ծննդյան տոնն է


 

Այսօր՝ Սբ. Աստվածածնի Ծննդյանի տոնի օրը, Եղեգնաձորի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցում Սբ. և Անմահ Պատարագ մատուցեց Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը, ով «Ի քէն է, Տէ՛ր, աղբիւր կենաց…» նախաբանով քարոզ խոսեց՝ հորդորելով Արարիչ Աստծուց մեզ պարգևած կյանքն արժևորել Սբ. Մարիամի առաքինություններով և մեր առօրյա փորձությունները հաղթահարելու համար խնդրել Նրա բարեխոսությունն ու հովանին:

Թեմի լրատվության բաժին