ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Սեպտեմբերի 14-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Խաչվերացը (Սրբխեչը), որը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է:  Այն (ԱրկազիՍուրբ Խաչ վանքի ուխտի օրն է:

Հրավիրում ենք բոլոր հավատացյալ հայորդիներին` ներկա գտնվելու մատուցվելիք Սուրբ Պատարագին (սկիզբը՝ 10:30), Խաչի թափորին, մշակութային հանդիսությանը և սիրո ճաշին:

Վստահ ենք, որ կգաք այդ կարևոր սրբավայրը` խոնարհվելու մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի Խաչի մասունքին և Ծաղկյալ Խաչը խորհրդանշող ծաղիկներն ու Աստվածային օրհնությունը կտանեք Ձեր տներից ներս:

Թեմի լրատվության բաժին