«ԱՋԱԿԻՑ» հոգեբանական ակումբի հերթական հանդիպումը


Սեպտեմբերի 10-ին տեղի ունեցավ «Աջակից» հոգեբանական ակումբի հերթական հանդիպումը: Հանդիպման բանախոսն էր հոգեբան Աշխեն Սարգսյանը: Հանդիպմանը ներկա էր նաև Գագիկ սարկավագ Հակոբյանը:

Հանդիպման թեման էր` «Վախ, ֆոբիա»: Հանդիպումն սկսվեց աղոթքով, որից հետո անդրադարձ կատարվեց նախորդ թեմաներին: Սեմինարի ժամանակ քննարկվեցին հետևյալ հարցերը՝

1.Ի՞նչ է իրենից ներկայացնում վախը:

2. Ի՞նչ է իրենից ներկայացնում ֆոբիան:

3.Վախի տարիքային դինամիկան:

4.Վախի կենսաբանական նշանակությունը:

5. Վախի տարատեսակները:

6. Ի՞նչը կարող է վախի պատճառ լինել:

7.Վախերը լինում են ի ծնե:

8. Վախի արտաքին ազդակները:

9.Վախի հաղթահարման միջոցները:

Սեմինար-քննարկման ժամանակ անցկացվեցին մի քանի հոգեբանական թեստեր. ներկաները պարզեցին, թե իրենք ինչպիսի վախեր ունեն: Continue reading

Advertisements