Նոր զանգակի օրհնության կարգ Արենիում


Սեպտեմբերի 21-ին Վայոց ձորի մարզի Արենի համայնքում հիշարժան օր էր: Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կոստանց քաղաքից տիկին Ութե Բոլլենհագենը իր հետ բերել էր ձուլածո զանգակ, որը նվիրաբերեց Արենիի Սբ. Աստվածածին եկեղեցուն: Նվիրատվությունը  նախաձեռնել էր  ծնունդով արենցի Գերմանիայում ուսանող Նանե Խաչատրյանը:

Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տեր Զարեհ վրդ. Կաբաղյանը նվիրատուին հայտնեց իր շնորհակալական խոսքը, ներկաներին բացատրեց զանգակի նշանակությունը, ապա կատարեց զանգակի օրհնության կարգ:

Օրհնված զանգակի առաջին ղողանջներով էլ սկսվեց Սբ. և Անմահ Պատարագը, որն այդ եկեղեցում 1997թ.–ից չէր մատուցվել: Պատարագիչը Հայր Զարեհն էր, ով «Առաքեա, Տէր, զլոյս քո և զճմարտութիւնս քո…» բնաբանով քարոզ խոսեց:

Այնուհետև եկեղեցու բակում տեղի ունեցավ հյուրասիրություն, որը կազմակերպել էր Արենիի համայնքապետարանը: Համայնքապետ Ս. Սուքիասյանը հավատավոր ժողովրդի անունից շնորհակալագրեր հանձնեց հյուրին, ապա տեղի ունեցավ մշակութային հանդիսություն` Արենիի պարի համույթի մասնակցությամբ:

Continue reading

Advertisements