Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցուց ուխտագնացություն կազմակերպվեց դեպի Արագածոտնի թեմի հինավուրց սրբավայրեր


Ջերմուկի Սբ Գայանե եկեղեցու հավատավոր համայնքն ուխտագնացություն էր կազմակերպել դեպի  Արագածոտնի թեմի հինավուրց սրբավայրեր: Առավոտյան՝ ժամը 6:30-ին, Ջերմուկ քաղաքի  հոգևոր հովիվ Տ. Գալուստ քահանայի օրհնությունը ստանալուց հետո ուխտավորների 30 հոգանոց խումբը ճանապարհ ընկավ: Ճանապարհի ողջ ընթացքն ուղեկցվում էր սաղմոսներով ու հոգևոր երգերով:
10:30-ին Օշականի Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում  ուխտավորները մասնակցեցին  խոստովանությանն ու անմիջապես հետո՝ Սբ Պատարագին, որը մատուցեց համայնքի հոգևոր հովիվ Տ. Վիգեն քահանան, ով իր խոսքում ողջունեց ուխտավորներին,  հորդորեց  հաստատուն մնալ հայրենի ավադույթների և քրիստոնեական հավատքի մեջ:

Սբ Հաղորդություն ստանալուց  հետո հավատացյալներն ուղևորվեցին Օհանավանք, որտեղ հիացան վանական համալիրով, հզոր կառույցներով: Համատեղ աղոթքից հետո Տ. Գալուստ քահանա Սահակյանը խոսեց ուխտագնացությունների կարևորության և օգտակարության մասին: Continue reading

Advertisements