Վայոց Ձորի թեմ

«ԱՋԱԿԻՑ» հոգեբանական ակումբի հերթական հանդիպումը

Advertisements

 Սեպտեմբերի 24-ին տեղի ունեցավ «Աջակից» հոգեբանական ակումբի հերթական հանդիպումը: Հանդիպման բանախոսն էր հոգեբան Աշխեն Սարգսյանը: Հանդիպման թեման էր`«Սթրես»:

Օրվա թեմային անդրադառնալուց առաջ անդրադարձ կատարվեց նախորդ թեմաներին: Սեմինարի ժամանակ քննարկվեցին հետևյալ հարցերը՝

  1.  Ի՞նչ է սթրեսը:
  2. Սթրեսի տեսակները և փուլերը:
  3. Սթրեսը և հիվանդությունները:
  4. Սթրեսի ախտանիշները:
  5. Ինչպե՞ս կանխարգելել սթրեսը:
  6. Օգնություն սթրեսի ժամանակ:

Սեմինար-քննարկման ժամանակ անցկացվեցին մի քանի հոգեբանական թեստեր. ներկաները պարզեցին, թե իրենք ինչպիսի  հոգեվիճակում են գտնվում: Հոգեբանը նշեց, որ  սթրեսի ախտանիշներն ազդանշան են այն բանի, որ կյանքում ժամանակն է ինչ-որ բան փոխել:  Պետք է ավելի խորը մտածել սեփական ապրելակերպի մասին և կյանքի դժվարությունների դեմ պայքարի արդյունավետ տարբերակներ փնտրել:

Հաճախ կատակելը, ժպտալն ու ծիծաղելն սթրեսի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներն են:  Հաճախ հումորն օգնում է այլ կերպ նայել ստեղծված բարդ իրավիճակին և արագ գտնել խնդրի լուծումը: Հումորը, ժպիտն ու ծիծաղն առողջարար ազդեցություն ունեն սթրեսային իրավիճակում գտնվող  մարդու օրգանիզմի վրա:

 Ավարտին հոգեբանը պատասխանեց ներկաներին հուզող հարցերին:

Հաջորդ հանդիպումը տեղի կունենա hոկտեմբերի  6-ին` ժամը 17:30: Թեման` «Խառնվածքի   հոգեբանություն»:

Երիտասարդաց  միություն

Advertisements