ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐ


<<Իմաստություն պահողը բարիք է պահում>>

(Առակ. 19:8)

Իմաստությունը, ի վերուստ շնորհված, պայծառակերպում է մարդու միտքը, առաջնորդում է նրան ճշմարիտ ուղով, որպեսզի մարդը չշեղվի հոգևոր բարոյականության չափանիշներից:

Իմաստությամբ է, որ մարդը կառուցում է իր բարձրագույն բարոյականության հասարակարգի նոր տաճարը: Այդ տաճարի ճարտարապետներն են մեր ուսուցիչները:

Մեր Տեր Հիսուս Քրիստոս ևս ուսուցիչ է, Ով ուսուցանում է աստվածային իմաստության լույսը, որպեսզի մարդիկ լուսավորվեն, հեռանան տգիտության խավարից: Ուսուցիչներ էին նաև Նրա առաքյալները, որոնք ուղարկվեցին աշխարհի բոլոր կողմերը` ուսուցանելու. <<Ինչպես Հայրն ինձ ուղարկեց, Ես էլ Ձեզ եմ ուղարկում:Գնացե’ք, ուրեմն, աշակերտ դարձրե’ք բոլոր ազգերին>>:

Ուսուցիչներ էին Սուրբ Մեսրոպ Մաշտոցն ու Սուրբ Սահակ Պարթևը, որոնց տեսիլքով երկնած մեր սրբազան տառերով ստեղծվեց մեր գրականությունը, մեր մշակույթը, հավիտենականության ուղին: Նրանց այս հրաշագործության շնորհիվ է, որ հայն ունեցավ ոճ, դիմագիծ, աշխարհայացք: Բոլոր դարաշրջաններում էլ ուսուցչությունն իր կարևոր առաքելությամբ ուղեկցվել է իր դժվարությունների ու զոհողությունների գնով, սակայն հայի համար միշտ էլ առաջնային է եղել մտքի զարգացումն ու կրթությունը և պատահական չէ, որ նա Աստվածաշունչ մատյանից առաջինը թարգմանեց.<<Ճանաչել իմաստությունը…>> և կարևորեց, որ իր համար սոսկալի է լինել մտքով կույր, քան` աչքերով: Ու հայը դրեց իր դպրոցի հիմնաքարը` այս իմաստությամբ առաջնորդվելով: Continue reading

Advertisements