Տեր Մարտիրոս ավագ քահանա Ավետիսյանին շնորհվել է Վայքի քաղաքային համայնքի «Պատվավոր քաղաքացի» կոչում


Տ. Մարտիրոս ավագ քահանա Ավետիսյան

Օրերս Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Մարտիրոս ավագ քահանա Ավետիսյանին շնորհվել է Վայքի քաղաքային համայնքի «Պատվավոր քաղաքացի» կոչում:

Սրտանց շնորհավորում ենք արժանապատիվ Տեր Հորը:

Թող Աստված զորացնի Տեր Մարտիրոսին՝ նրա նվիրական առաքելության մեջ:

Տ. Մարտիրոս ավագ քահանա Ավետիսյան

 Տեր Մարտիրոս (ավազանի անունը՝ Համլետ) ավագ քահանա Ավետիսյանը ծնվել է 1971 թ. մարտի 2-ին Էջմիածին քաղաքում:

1978-1988 թթ. սովորել է Էջմիածնի թիվ 2 միջն. դպրոցում:
1988-1992 թթ. սովորել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարանում:
1992 թ. հուլիսի 5-ին ձեռամբ Տ. Անանիա եպս. Արաբաջյանի ձեռնադրվել է սարկավագ:
Ամուսնացել է 1992 թ. փետրվարի 8-ին Երևանի Սբ. Սարգիս եկեղեցում Գոհար Ավետիսյանի հետ:
1992 թ. հուլիսի 26-ին ձեռամբ Տ. Ասողիկ եպս. Արիստակեսյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:
1992 թ. սեպտեմբերին նշանակվել է Սյունյաց թեմի Վայքի և Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ:
1992 թ. ստացել է լանջախաչ:
1993 թ. նոյեմբերին ծառայության է անցել Գորիսում որպես հոգևոր հովիվ:
1996 թ. հոկտեմբերին նշանակվել է Վայոց Ձորի հոգևոր հովիվ:
2001 թ հուլիսին նորից ծառայության է կոչվել Գորիսում որպես հոգևոր հովիվ:
2004 թ. նոյեմբերին նշանակվել է Վայքի և Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ:
2007 թ. ստացել է ծաղկյա փիլոն և ավագություն:
2009 թ. սեպտեմբերին նշանակվել է Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ:
Ունի մեկ տղա:

Advertisements