«ԱՋԱԿԻՑ» հոգեբանական ակումբի հերթական հանդիպումը


Հոկտեմբերի  6-ին տեղի ունեցավ «Աջակից» հոգեբանական ակումբի հերթական հանդիպումը: Հանդիպման բանախոսն էր հոգեբան Աշխեն Սարգսյանը: Հանդիպման թեման էր` «Խառնվածքի   հոգեբանություն»:  Օրվա թեմային անդրադառնալուց առաջ անդրադարձ կատարվեց նախորդ թեմաներին:  

Սեմինարի ժամանակ քննարկվեցին հետևյալ հարցերը՝

  1. Ի՞նչ է խառնվածքը
  2. Խառնվածքի ուսումնասիրության համառոտ պատմությունը:
  3. Խառնվածքի հիմնական բաղադրիչները:
  4. Խառնվածքի 4 հիմնական տիպերը ՝

Մելանխոլիկ  – հանգիստ, խռովահույզ  և  զուսպ

Խոլերիկ    – անհանգիստ, ակտիվ  և իմպուլսային

Սանգվինիկ  – շփվող, փոփոխամիտ, լիդերության ձգտող

Ֆլեգմատիկ   –խաղաղ, ինքավերահսկվող, հուսալի :

Սեմինար-քննարկման ժամանակ անցկացվեցին մի քանի հոգեբանական թեստեր. ներկաները պարզեցին, թե իրենք ինչպիսի  խառնվածք ունեն: Հոգեբանը նշեց, որ նկարագրված խառնվածքների տիպերից և ոչ մեկը չի հանդիպում մաքուր  տեսքով: Այդ իմաստով կարող է խոսվել միայն որոշ տիպի գերիշխանության մասին: Սակայն, ամեն ոք, ինչպիսի տիպի էլ պատկանի, իր մեջ կրում է բոլոր տիպերի հատկությունները:

Մարդու բնավորությունը նրա անհատական հոգեկան հատկությունների համագումարն է, որն արտահայտվում է նրա գործունեությամբ և վարքի ձևերով: Բնավորությունը միշտ արտահայտվում է գործունեության, արտաքին միջավայրի նկատմամբ մարդու ունեցած վերաբերմունքի մեջ:

Խառնվածքի առաջին տեսության հիմանդիրն է համարվում Հին Հունաստանի հռչակավոր  բժիշկ  Հիպոկրատեսը:
Ավարտին հոգեբանը պատասխանեց ներկաներին հուզող հարցերին:

Հաջորդ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի  18-ին` ժամը 14:00: Թեման՝ “Մարդու խառնվածքը և մարմնի կառուցվածքը”:

 Երիտասարդաց  միություն

Advertisements