ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԺՈՂՈՎ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆՈՒՄ


Այսօր Վայոց ձորի թեմի առաջնորդարանում  նախաձեռնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եղեգնաձորի տարածաշրջանի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի պատասխանատու Հուսիկ Հարությունյանի  տեղի ունեցավ Հայոց եկեղեցու պատմության ուսուցչաց ժողով:

Ժողովը նախագահում էր Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը:  Հայր Սուրբի աղոթքով և օրհնության խոսքով բացվեց այն:

Այնուհետև պարոն  Հուսիկ Հարությունյանը ներկայացրեց «Ավետարանական առակներն հայ դպրոցում» հանրապետական մրցույթի տեղեկագիրն: Ուսուցիչները պատրաստակամություն հայտնեցին ուժերի ներածին չափով մասնակցել ՔԴԿ-ի կողմից նախաձեռնած այս մրցույթ-փառատոնին: Եղան բուռն քննարկումներ և առաջարկություններ:

Երկրորդ կարևորագույն հարցն  ուսուցիչների վերապատրաստման հարցն էր, որի մասին հանգամանալից խոսեց պարոն Հարությունյանը: Continue reading

Advertisements