Ի՞ՆՉ Է ԽԱՉՔԱՐԸ


Խաչքարը, որպես կանոն, բացօթյա միջավայրում ուղղաձիգ կանգնեցրած, աշխարհի չորս կողմերի հանդեպ հստակ կողմնորոշում ունեցող քարասալ է, որի արևմտահայաց տափակ երեսը զբաղեցնում է կենտրոնական խաչից և նրան ուղեկցող բուսաերկրաչափական զարդերից, երբեմն էլ թռչուններից, կենդանիներից և մարդկային կերպարներից բաղկացած քանդակային հորինվածքը:

Խաչքարը հայ մշակույթի ինքնատիպ զարգացման արգասիքն ու ցուցիչն է, հայ ինքնության ամենաբնութագրական խորհրդանիշներից մեկը: Իր զարմանահրաշ քանդակային հորինվածքներով, խաչի փրկագործական խորհրդաբանությամբ և քարի հավերժություն ներշնչող մշտականությամբ այն եղել է հայ հավատացյալի ամենաակնածելի, իսկ բացօթյա տեղադրությամբ և բազմաքանակությամբ՝ նաև ամենամատչելի սրբություններից մեկը: Ավելի քան մեկհազարամյա ճանապարհ անցնելով՝ այն նաև արդիական մշակութային դրսևորում է, քանի որ խաչքարերի կերտման նոր ալիքը սկիզբ առնելով անցած դարի 60-ական թվականներից, աննախադեպ զարգացում է ապրում հատկապես մեր օրերում: Հայաստանի անցյալն ու ներկան ներկայացնող ընդհանրական բնույթի հրատարակություններում, օրեցօր լայն տարածում գտնող համացանցային աղբյուրներում չկա Հայաստանին վերաբերող մի աշխատություն կամ էջ, ուր անդրադարձ չլինի խաչքարին և չշեշտվի նրա կարևորությունը Հայաստանն ու հայ մշակույթը հասկանալու գործում: Նկատի ունենալով խաչքարի էական դերակատարումը Continue reading

Advertisements