Խաչիկ համայնքի տոնը և գաթայի փառատոն


Արդեն ավանդույթ է դարձել ամեն աշնան Վայոց ձորի մարզի Խաչիկ համայնքում նշել համայնքի տոնը: Այս տարի տոնը նշվեց հոկտեմբերի 18-ին:

Խաչիկցիները հյուրընկալել էին ինչպես դրսում ապրող իրենց բարեկամներին, այնպես էլ ներկա էին բազմաթիվ հյուրեր` երգիչներ, դերասաններ, լրագրողներ, զբոսաշրջիկներ և զանազան եկեղեցական համայնքներից ուխտավորաբար եկած Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակներ:

Տոնը սկսվեց հավուր պատշաճի ժամերգությամբ և գաթայի օրհնության կարգով: Օրհնության կարգը կատարեց Արժանապատիվ Տեր Ոսկան Քահանա Հովհաննիսյանը, իսկ օրվա շարականները կատարում էր Խաչիկ գյուղի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր երգչախումբը: Continue reading

Advertisements