Խաչիկ համայնքի տոնը և գաթայի փառատոն


Արդեն ավանդույթ է դարձել ամեն աշնան Վայոց ձորի մարզի Խաչիկ համայնքում նշել համայնքի տոնը: Այս տարի տոնը նշվեց հոկտեմբերի 18-ին:

Խաչիկցիները հյուրընկալել էին ինչպես դրսում ապրող իրենց բարեկամներին, այնպես էլ ներկա էին բազմաթիվ հյուրեր` երգիչներ, դերասաններ, լրագրողներ, զբոսաշրջիկներ և զանազան եկեղեցական համայնքներից ուխտավորաբար եկած Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակներ:

Տոնը սկսվեց հավուր պատշաճի ժամերգությամբ և գաթայի օրհնության կարգով: Օրհնության կարգը կատարեց Արժանապատիվ Տեր Ոսկան Քահանա Հովհաննիսյանը, իսկ օրվա շարականները կատարում էր Խաչիկ գյուղի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր երգչախումբը:

Իր քարոզի մեջ Տեր Հայրը շնորհավորեց ամենքին տոնի կապակցությամբ: Կարևորեց հնամենի գյուղի հաստատունության հանգամանքը, քանի որ եթե սահմանն ամուր է, ապա մեր կյանքն ու արդար քրտինքը` պտղաբեր:
Օրհնության կարգից հետո սկսվեց տոնական միջոցառումը:

Բարեշնորհ Արսեն սարկավագ Մաթևոսյան
 Խաչիկ գյուղում տեղակայված
զորամասի հոգևոր սպասավոր

Advertisements