Ուխտագնացություն Սուրբ Խաչ վանք


Հոկտեմբերի 26-ին՝ Գյուտ Խաչի տոնի օրը, Վայոց ձորի մարզի Վերնաշեն համայնքից 7 կմ դեպի արևելք գտնվող պատմական Սուրբ Խաչ վանք ուխտագնացություն էր կազմակերպել Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը:

Օրվա պատարագիչն էր Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Հոգեշնորհ Տեր Զարեհ վրդ. Կաբաղյանը, ով «Ես եմ ճանապարհը,  ճշմարտությունը և կյանքը…» բնաբանով քարոզ խոսեց:

 Սուրբ Խաչ վանք ուխտի էին եկել բազմաթիվ ուխտավորներ ինչպես Վայոց ձորի մարզից, այնպես էլ՝ Հայաստանի տարբեր մարզերից և Ռուսաստանի Դաշնությունից:

Թող Ամենակալ Աստված բոլոր ուխտավորների ուխտն ի կատար ածի, օրհնի, պահի ու պահպանի մեր ազգն:

Թող Արկազի պատմական Սուրբ Խաչ վանքն իրագործի մեր ժողովրդի եկեղեցաշեն և ազգաշեն իղձերն ու փափագներն:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

Advertisements