ԱՌԱՋԻՆ ԽԱՉՔԱՐԵՐԸ


9-10-րդ դարեր

ԱՌԱՋԻՆ ԽԱՉՔԱՐԵՐԸԽաչքարերի ձևավորման և սկզբնական զարգացման ընթացքը ոչ թե զուտ արվեստագիտական, այլ քաղաքական-դավանական ու արվեստագիտական միասնական գործընթաց էր: Հայաստանում արաբական քաղաքական ծանր լծի ու դավանական բացահայտ անհանդուրժողականության պայմաններում՝ բացօթյա կոթողների զարգացման, առավել ևս, նոր տիպերի հայտնվելու համար չկային բավարար պայմաններ: Այդ պատճառով էլ խաչքարերը երևան եկան արաբական լծի թուլացմանը զուգահեռ՝ դառնալով երկրում ընթացող քաղաքական-դավանական տեղաշարժերի արձագանքը: 9-10-րդ դարերը խաչքարի ճարտարապետական արտաքինի, հորինվածքի ու արձանագրական տեքստի ձևավորման փուլն են կազմում:

Առաջին խաչքարերի ձևավորման ընթացքն սկսվում է հարթ մակերեսի վրա վաղմիջնադարյան կոթողների ու հորինվածքների «արտապատկերումով» և ավարտվում կամարաձև կամ ուղղանկյուն խորանի մեջ ներառվող նոր հորինվածքի առաջացումով, որը ներկայանում է կլոր վարդյակի և արմավատերևային զարդի վրա հենված խաչով, խաչի վերին թևից կամ խորանի վերնանկյուններից դեպի խաչահատումն իջնող խաղողի ողկույզներով կամ արմավազարդերով, հորինվածքի տարբեր հատվածներում տարատեսակ թռչնաքանդակների տեղադրումով: Խաչը նույնպես անցնում է ձևափոխման որոշակի ճանապարհ երկբլթակ վերջույթներից մինչև զույգ եռաբլթակները, անզարդ հարթ թևերից դեպի կտրվածքում եռանկյուն ակոսներն ու արմավային ու շուշանային ձևավորումները: Ոճական առումով, 9-10-րդ դարերի խաչքարերի ամենաբնորոշ գիծը քանդակի կոթողայնությունն է, որն արտահայտվում է հորինվածքի և ետնախորքի հստակ տարանջատումով: Տեխնիկապես դա իրագործվում էր առանձին քանդակատարրի շրջակայքը խորը շերտով հեռացնելու միջոցով: Հարթ և անզարդ ետնախորքի վրա տեղադրված Continue reading

Advertisements