Այսօր Ս. Առաքյալների և մեր առաջին լուսավորիչներ Թադեոսի և Բարդուղիմեոսի հիշատակության օրն է


Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. Ամէն:

«Հեռու վանեք ձեզանից հին մարդուն…,

նորոգվեք ձեր մտքով ու հոգով եւ հագե΄ք

նոր մարդը, որ ստեղծված է ըստ Աստծու`

արդարությամբ եւ ճշմարիտ սրբությամբ»

(Եփես., 4, 22-25):

Պողոս առաքյալի` եփեսացիների ուղղված նամակի այն տողերը բնութագրում են քրիստոնյա մարդուն որպես մտավոր եւ հոգեւոր ներդաշնակությամբ օժտված անհատականություն: Այս լուսավոր պատգամը խորհրդանշորեն պայծառակերպում է այսօրվա` Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալներին նվիրված տոնի իմաստը, որովհետև նրանք էին Հիսուսի խոսքի առաջին տարածողները և նրա Եկեղեցու հիմնադիրները Հայաստանում: Այս տոնը մեծ ակնածանքով ու փառաբանությամբ է ոգեկոչում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, որի հենասյուները հանդիսացան սրբացած այս առաքյալները:

Իմ նպատակն այսօր ոչ միայն ներկայացնելն է պատմական այն ժամանակաշրջանը, բազում դժվարությունները, երբ և որոնց պայմաններում իրենց առաքելությունն իրականացրեցին աստվածային նախախնամության կամքով Հայսատան եկած առաքյալները, այլ նաև անդրադառնալը այն մեծ արժեքին, ազգապահպան բացառիկ դերին, որ ունեցավ և ունի այդ առաքելությունը: Նրա դերը բացառիկ է նաև 1700-ամյա քրիստոնեական պատմություն ունեցող այսօրվա Հայաստանի գոյատևության համար:

Իսկ ովքե՞ր էին Ս. Թադեոսը և Ս. Բարդուղիմեոսը:Նրանք Հիսուսի ընտրած 12 առաքյալներից էին, որոնք տարածելու էին աստվածային սիրո լույսն աշխարհում: Նրանք և մյուս առաքյալները սրբակենցաղ անձինք էին, Տիրոջ կողմից ընտրված անձինք, որոնք նրա խոսքի պատգամախոսները պիտի դառնային:

Առաքյալները, ընդհանրապես, հոգևոր մեծ ներուժի ու ներաշխարհի տեր, ինչպես նաև իրենց կոչման կարևորության գիտակցությամբ օժտված, զոհաբերության ոգով ապրող և գործող նվիրյալներ էին: Ոգեղեն այդ հատկանիշներն էին զարդարում նաև Ս. Թադեոսին և Ս. Բարդուղիմեոսին: Դրա վկայությունը նրանց գործունեությունն էր Հայաստանում, իսկ այդ գործունեությունն աստվածահաճո էր, բայց ոչ բնավ` դյուրին: Այսօր ընթերցված Մատթեոսի ավետարանից տեղեկանում ենք, թե ինչպես Հիսուս, մի օր տեսնելով իրեն շրջապատող բազմությունը, ասաց իր աշակերտներին.«Հունձքն առատ է, իսկ մշակները` սակավ: Արդ աղաչեցեք հնձի տիրոջը, որ մշակներ հանի իրհնձի համար» /Մատթ., 9, 37-38/: Նա իր ընտրած 12 առաքյալներին պիղծ դևեր հանելու և ամեն ցավ ու հիվանդություն բժշկելու կարողություն տվեց և հետագայում 72 առաքյալներ ևս ընտրեց, որոնց ուղարկելու էր «որպես ոչխարներ գայլերի մեջ»:

Նա իր բոլոր առաքյալներին այս պատգամը տվեց. «ԻնչպեսՀայրն ինձ ուղարկեց, Ես էլ ձեզ եմ ուղարկում: Գնացե΄ք,ուրեմն աշակերտ դարձե΄ք բոլոր ազգերին» /Մատթ. 28, 18-20/: Նրանցից Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները բռնեցին իրենց դժվարագույն առաքելության ուղին` դեպի հեթանոս կռապաշտության խավարի մեջ մթագնած Հայաստան աշխարհ: Եդեսիա գնալուց և Աբգար թագավորին բժշկելուց հետո Ս. Թադեոսը եկավ և իր քարոզչությունը սկսեց բուն Հայաստանում: Նա անցավ Արտազ գավառի Շավարշավան քաղաքը, ուր դարձի բերեց շատերին, այդ թվում նաև արքայադստերը` Սանդուխտ կույսին: Այս ամենից զայրացած հայոց Սանատրուկ թագավորը պահանջեց բազում տանջանքների ենթարկել առաքյալին և նորադարձներին, որպեսզի ուրանան Քրիստոսին: Սակայն նրանք չհրաժարվեցին Ճշմարիտ լույսից ու նահատակվեցին: Continue reading

Advertisements

15-17-ՐԴ ԴԱՐԵՐԻ ԽԱՉՔԱՐԵՐԸ


15-17-ՐԴ ԴԱՐԵՐԻ ԽԱՉՔԱՐԵՐԸ14-րդ  դարի կեսերից սկսած՝ երկրի ահագնացող քաղաքական ու տնտեսական վայրէջքի պայմաններում, անկում ապրեց և խաչքարային մշակույթը: Խաչքարը կորցրեց իր բազմագործառնությունն ու հորինվածքային բազմազանությունը և վերածվեց զուտ վերգերեզմանային կոթողի: 15-17-րդ դարերի խաչքարային արվեստի հարյուրավոր օրինակներ են տալիս Կոտայքը, Լոռին, Գեղարքունիքը, Ծղուկը, Վայոց Ձորը: Յուրօրինակ դպրոց է ներկայացնում Ջուղան՝ մի ժամանակ հազարների հասնող խաչքարերով: 15-րդ դարում ձևավորվող խաչքարային երկու հիմնական ուղղություններն, ըստ էության, ծագում են 12-13-րդ դարերի դասական երկու ոճերից` մակերեսի լիակատար զարդարում և, ընդհակառակը խորքի` անզարդ թողնում: Արդեն 15-րդ       դարի երրորդ քառորդում ձևավորվում է հորինվածքային մի կայուն սխեմա, որը դառնում է գերակշիռ և հարատևում մինչև 18-րդ դարի 20-ական թվականները: Հարդարման տեսակետից` այն համադրում է բազմախաչությունն ու սալի համակ զարդապատումը, պարզ հյուսվածքը, ուղղանկյուն սեգմենտներն ու բազմաթև աստղերը: Քանդակը Continue reading

Հանդիպում երկու «Մանանա»-ների միջև


Նոյեմբերի 22-ին Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցու «Մանանան» հյուրընկալեց Էջմիածնի Ս. Գայանե եկեղեցու «Մանանա»-յի երիտասարդներին:   Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում  ժամերգությանը մասնակցելուց հետո երիտասարդները միասին  ուղևորվեցին Եղեգիս գյուղի  եկեղեցիները:

Եղեգիսի Սբ. Կարապետ եկեղեցում  ժամերգություն կատարելուց հետո երիտասարդները ճանապարհը շարունակեցին դեպի Զորաց եկեղեցի:  Հասնելով տեղ` ուխտավորները եկեղեցում աղոթեցին, հիացան եկեղեցու հարուստ զարդաքանդակներով,  հոյակերտ  խաչքարերով և հրաշալի բնությամբ:

Այս ուխտագանացությունն առիթ հանդիսացավ երկու «Մանանա»-ների մտերմությանն ու բարեկամությանը:  Որոշվեց համատեղ իրականցնել ծրագրեր և միջոցառումներ, որոնց Continue reading

12-14-ՐԴ ԴԱՐԵՐԻ ԽԱՉՔԱՐԵՐԸ  


12-14-ՐԴ ԴԱՐԵՐԻ ԽԱՉՔԱՐԵՐԸ   12-րդ դարի վերջը նշանավորվեց խաչքարային մշակույթում մի շարք էական փոփոխություններով, որոնք բնութագրվում են ճարտարապետական, պատկերագրական և իմաստաբանական նոր շեշտադրումներով: Հաճախակի դարձավ զանազան պատվանդանների, խաչքար ներառող մատուռատիպ կառույցների, բարդ որմնափակերի ու տարաձև քիվերի կիրառությունը: Տարածում ստացան պատկերաքանդակները, կենտրոնական խաչին զուգահեռ հորինվածքի տարբեր մասերում (արմավազարդի ուղղաձիգ բաղկացուցիչներ, քիվ, եզրագոտի և այլն) ավելի փոքր խաչաքանդակների տեղադրումը, ձևավորվեց ուղղաձիգ արմավազարդի երկու նոր տիպ՝ բուսական հենքի պսակումն օձաթռչնային հավելումներով և արմավազարդի ուղղաձիգ բաղկացուցիչների վերածումը խաչակիր ձեռքերի: Նորույթ էր կենտրոնական խաչը թևերի երկատումներին համապատասխանող շրջանաձև բաղադրիչներից բաղկացած խորանի մեջ ներառելը, որի շնորհիվ խաչքարը նմանվեց մասնատուփի: 12-րդ դարից սկսած խաչքարը դառնում է միջնադարյան գերեզմանոցի համապատկերի հիմնական տարրը: Այն կանգնեցվում է հարթ կամ երկթեք տապանաքարի արևելյան ծայրին` բարձր պատվանդանի վրա, այնպես, որ հանգուցյալի «հայացքն» ուղղված լինի դեպի խաչը: Երևան են գալիս խմբային խաչքարերը, որոնք տոհմային տապանաբակերի լայն տարածման արդյունք էին: 13-րդ դարում աննախադեպ տարածում գտան և որմնափակ խաչքարերը: Խաչքարի «ճարտարապետականացմամբ» ծեսի ու երկրպագության համար ավելի մատչելի ու հարմար պայմանների ստեղծումը վկայում է նրա ծիսական գործառույթների ընդարձակման մասին: Այլ ժամանակի ամենամեծ նվաճումը խաչքարի բազմագործառնությունն ու անհատականացումն էր, որը խթանեց արվեստի անկրկնելի օրինակների մի ընդարձակ շարքի ստեղծումը՝ ընդհուպ մինչև 14-րդ դարի երկրորդ քառորդը: Նկատելի են դառնում տարածաշրջանային տարբերությունները: Առաջանում են Հյուսիսային Հայաստանի (Լոռի-Տաշիր), Արագածուոն-Կոտայքի, Արցախի, Ջավախքի, Վայոց Ձորի, Գեդարքունիքի, Նախիջևանի, Վասպուրականի, Կիլիկիայի դպրոցները: Ընդորում, եթե խաչքարերի որոշ տիպեր բնորոշ էին միայն կոնկրետ տարածքների, ապա մի շարք տիպեր էլ բնութագրական էին ողջ երկրի համար: Այսպես, եթե հորինվածքի բաղադրիչների մի մասը զուտ երկրաչափական, իսկ մի մասն էլ բուսականացված քանդակներով իրագործվող Continue reading

«Ավետարանական առակները հայ դպրոցում» հանրապետական մրցույթի ընտրական փուլը Վայքի տարածաշրջանում


Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոնը Վեհափառ Հայրապետի  տնօրինությամբ և ԿԳ նախարարի համապատասխան հրահանգով կազմակերպել և արդեն շուրջ մեկ ամիս է ՀՀ հանրակրթական բոլոր դպրոցներում իրականացնում է «Ավետարանական առակները հայ դպրոցում» հանրապետական մրցույթը:

Վայքի տարածաշրջանում  մրցույթի տարածաշրջանային փուլը անցկացվեց  նոյեմբերի 3-14-ը.  շրջիկ հանձնախումբը՝ մասնակցությամբ ԶՈՒ հոգևոր սպասավոր Գագիկ սրկ. Հակոբյանի, Վայոց ձորի թեմի ԵՄ պատասխանատու Ա. Ստեփանյանի, ՀԵՊ մասնագետ Ա. Զաքարյանի և Վայքի տարածաշրջանի ՔԴԿ պատասխանատու Հ. Աղախանյանի, այցելել և դիտել  է  քսան դպրոցներից բոլոր այն դպրոցների միջոցառումները, որոնք  մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել:

This slideshow requires JavaScript.

Այդ դպրոցներից  ընտրական փուլին մասնակցության համար առանձնացվել էին երեք ՝ Հերհերի միջն.,  Ջերմուկի թիվ 3 հիմն. և Խնձորուտի միջն. դպրոցների միջոցառումները: 

«Ավետարանական առակները հայ դպրոցում»   հանրապետական մրցույթի ընտրական փուլը տեղի ունեցավ 21.11.2014թ.  Վայքի մշակույթի տան փոքր դահլիճում: Հրավիրված էին Վայքի տարածաշրջանի բոլոր դպրոցների տնօրենները, կազմակերպիչներն ու ՀԵՊ ուսուցիչները:

Լեփ-լեցուն դահլիճն ուշադրությամբ ակնդրեց Ավետարանական առակների՝ երեք դպրոցների յուրօրինակ մեկնությունները, իսկ ավարտին դպրոցների տնօրեններն ու ՀԵՊ ուսուցիչները հանձնաժողովի հետ (հանձնաժողովի կազմն այս փուլում համալրել էին  Վայոց ձորի մարզպետարանի Կրթության վարչության գլխ. մասնագետ Ա. Գաբրիելյանը և առաջատար մասնագետ Ժ. Գասպարյանը) քվեարկությամբ որոշեցին և հայտարարեցին  հաղթող և մարզային փուլ անցնող դպրոցի միջոցառումը: Ընտրական փուլը հաղթահարեց և մարզային փուլին մասնակցելու իրավունք ստացավ Ջերմուկի թիվ 3 հիմնական դպրոցը: Continue reading