ԵԿԵՂԵՑԻՆ ԵՎ ՄԱՆՈՒԿՆԵՐԸ


Այսօր Վայոց Ձորի թեմի առաջնորդանիստ Սբ Աստվածածին եկեղեցում անցկացվեց արդեն ավանդույթ դարձած Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտների Հայոց եկեղեցու պատմության դասերը:

Նմանատիպ դասեր է կազմակերպում թեմի ՔԴԿ-ի տնօրեն Ռ. Կարապետյանը՝ երեխաներին առավել մոտեցնելու եկեղեցուն և նրանց շփումը դյուրին դարձնելու հոգևորականի հետ:

Այս դասը նվիրված էր հայոց եկեղեցու ճարտարապետական կառուցվածքին, խորհրդին, նշանակությանը, ինչը մատչելիորեն ներկայացրեց Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը:

 Հնչեցին հարցեր, ապա միասնական աղոթքից հետո Հայր Սուրբը «Պահպանիչ» աղոթքով եզրափակեց դասաժամը: Continue reading

Advertisements