ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Շատիվանք

Սիրելի՛ հայորդիներ,

Սույն թվականի նոյեմբերի 9-ին Շատինի համայնքապետարանի և Վայոց Ձորի թեմի կողմից կազմակերպվում է ուխտագնացություն  Շատիվանք (Սուրբ Սիոն եկեղեցի):

Սուրբ Սիոն եկեղեցում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ (սկիզբը՝ 11:00), որից հետո տեղի կունենա մշակութային հանդիսություն և կտրվի սիրո ճաշ:

Advertisements

ԵԿԵՂԵՑԻՆ ԵՎ ՄԱՆՈՒԿՆԵՐԸ


Նոյեմբերի 6-ին Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտները Հայոց եկեղեցու պատմության դասն անցկացրին Եղեգնաձորի Սբ Աստվածածին եկեղեցում:

Այս դասը նվիրված էր հայոց եկեղեցու արտաքին և ներքին կառուցվածքին, ինչը սիրով  ներկայացրեց Գագիկ սարկավագ Հակոբյանը: Աշակերտները մեծ հետաքրքրությամբ լսեցին և ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները: Continue reading

ՇԱՏԻՎԱՆՔ


ՇԱՏԻՎԱՆՔ

Շատին գյուղը հին հուշարձաններում չի հիշատակվում, ինչից ենթադրվում է, որ առաջ այն չի եղել: Նրա տարածքում նախկինում եղել են 2 այլ գյուղեր` Անգեղի ու Ոստինք, որոնցից հիմա միայն ավերակներ են մնացել:

Շատինում կան շատ պատմական հուշարձաններ: Շատիվանքը կամ Շատին վանքՇատանյա վանքՇատիկ անապատ,Շատինավանք, գտնվում է Եղեգիս գետի ձախ ափին: Ըստ Ստեփանոս Օրբելյանի` այն հիմնադրվել է 929-ին Սյունյաց Տեր Հակոբ եպիսկոպոսը Սմբատ իշխանի, նրա կին Սոֆյայի ու եղբոր` Սահակի աջակցությամբ: Այն եղել է խստակրոն ճգնարան-մենաստան: Այն մինչև 17-րդ դարը ենթարկվել է բազմաթիվ վերակառուցումների: 17-րդ դարի կեսին նույն տեղում նոր վանք է կառուցվել: Ներկայիս եկեղեցին կոչվում է Սբ. Սիոն, կառուցվել է 1655-ին ջուղայեցի վաճառական Մահտեսի Հակոբի (Հակոբ Ջուղայեցի) հովանավորությամբ, ում անունով դեռևս նրա կենդանության օրոք` 1661-ին, մարմարե խաչքար է ագուցված Սբ. Սիոն եկեղեցու արևմտյան դռան վերևում: Նա, թողնելով աշխարհիկ կյանքը, դարձել է վանքի միաբան` իր միջոցներով նպաստելով վանքի գործունեությանը:

Շենքը եռանավ բազիլիկ է, ներսում ունի 4 մույթեր, որոնց դիմաց` պատերի վրա, կան որմնասյուներ: Արևելյան աբսիդի 2 կողմում կան սովորական խորաններ: Արևմտյան, հարավային և հյուսիսային կողմերից ունի մուտքեր: Պատերի և խորանի մեջ բացվում է 8 լուսամուտ, արևմտյան կողմից ունի կամարակապ բացվածքներով սրահ: Պատերի արտաքին կողմը սրբատաշ քարից է, իսկ ներսից` փոքր անտաշ քարերով` կրաշաղախով: Պատերի մեջ օգտագործված են հին շենքի սրբատաշ քարեր, գերեզմանաքարեր, խաչքարեր:Ներսից թափված սվաղի որոշ մասերում երևում են որմնանկարների հետքեր` դիմանկարներ ու ծաղկանկարներ:

Քառակուսի պարիսպը շարված է լեռնաքարով, թույլ կրաշաղախով: Հարավային կողմից ունի 3 բրգաձև աշտարակ: Սրահաձև դարպասն արևմտյան կողմից է` շարված սրբատաշ քարերով: Դարպասի դիմաց պահպանվել է այժմ ցամաքած ջրմուղի ծորակը: Վանքն ունեցել է 90 միաբան: Մոտ 35 բնակելի շենքեր են կառուցված պարսպի ներսում, երկհարկանի, որոնց վերին հարկերը եղել են բնակարան և հյուրանոց, ստորին հարկերը` սեղանատուն, խոհանոց, ամբարներ և այլն: Վան¬քի բակում կան մեծ ջրամբարներ ու հացահատիկի հորեր:

Պարսպից դուրս` արևմտյան կողմում, գտնվում է ձիթհանը, ավերակ վիճակում, իսկ ձորակի ափին` ջրաղացի ավերակ շենքը: Այս ամենը խոսում է, որ վանքն ունեցել է տնտեսական հզոր արտադրություն:
Վանքի բարգավաճմանն են նպաստել ջրանցքը, կամուրջը, Նախիջևանն ու Սյունիքը Սևանի ավազանին կապող ճանապարհի վրա գտնվելը, սերտ կապերը Ջուղայի և Գողթն գավառի հետ: Այն եղել է նշանավոր գրչության կենտրոն: Այդ գործում մեծ ավանդ ունի Հակոբ Ջուղայեցին, ով գրել է շատ ձեռագիր գրքեր:

Շատինից 1,5 կմ հարավ գտնվում է  Continue reading