ԵԿԵՂԵՑԻՆ ԵՎ ՄԱՆՈՒԿՆԵՐԸ


Նոյեմբերի 6-ին Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտները Հայոց եկեղեցու պատմության դասն անցկացրին Եղեգնաձորի Սբ Աստվածածին եկեղեցում:

Այս դասը նվիրված էր հայոց եկեղեցու արտաքին և ներքին կառուցվածքին, ինչը սիրով  ներկայացրեց Գագիկ սարկավագ Հակոբյանը: Աշակերտները մեծ հետաքրքրությամբ լսեցին և ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները:

 «Պահպանիչ» աղոթքով եզրափակվեց դասաժամը:

 Նմանատիպ դասերը շատ կարևոր են երեխաների հոգևոր դաստիարակության համար:

Քրիստոնեական դաստիարակության կենտրոն

Advertisements