«Մանանա» ծրագրի առաջին հանդիպումը


Նոյեմբերի 8-ին   Եղեգնաձորի առաջնորդարանում  տեղի ունեցավ «Մանանա» հոգևոր-կրթական երիտասարդական ծրագրի առաջին հանդիպումը: Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ.  Զարեհ  վարդապետ Կաբաղյանի  օրհնությամբ  սկսվեց «Հավատք. քրիստոնեություն» թեմայով  բանախոստությունը, որը վարում էր Գագիկ սարկավագ Հակոբյանը:

Հանդիպման ավարտից հետո մասնակիցներն այցելեցին «Գիտելիք»  համալսարանում  վերջերս  հիմնված  Կրոնական գրականության գրադարան:

 Հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 15-ին՝ ժամը 14:00-ին՝ «Սնահավատություն»  թեմայով:

 Երիտասարդաց  միություն

Advertisements

ԿՐՈՆԱԿԱՆ ԳՐՔԵՐԻ ԳՐԱԴԱՐԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ


Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ Արքեպիսկոպոս Մկրտչյանի առաջարկությամբ և Վայքի տարածաշրջանի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի պատասխանատու Հայարփի Աղախանյանի նախաձեռնությամբ Եղեգնաձորի «Գիտելիք» համալսարանում հիմնվել է Կրոնական Գրականության գրադարան, ուր զետեղված են ավելի քան 1000 գրքեր, տարբեր ամսագրեր, մասնավորապես` «Էջմիածին» ամսագրի բազմաթիվ համարներ, «Քրիստոնյա Հայաստան» երկշաբաթաթերթի 2013-2014թթ. լույս տեսած բոլոր համարները:

 Գրադարանի ստեղծման կարևորագույն նպատակներից են`

  • Վայոց ձորի մարզի 50 դպրոցների ՀԵՊ ուսուցիչներին աջակցելը, ովքեր, դառնալով գրադարանի ընթերցողներ, կարող են դասագրքից դուրս լրացուցիչ նյութերով հարստացնել և առավել արդյունավետ ու բովանդակալից դարձնել իրենց դասանյութը, Continue reading

Այսօր hրեշտակապետեր Գաբրիելի և Միքայելի և ողջ երկնային զորքի հիշատակության օրն է


Հայ եկեղեցու Հրեշտակաբանության համաձայն` հրեշտակներն անմարմին գոյացություններ են, իմացական, անձնիշխան, մշտաշարժ, անսեռ, անմահ և սպասավոր Աստծուն: Ըստ եկեղեցու սուրբ հայրերի` հրեշտակները, իբրև լուսեղեն էակներ, ստեղծվել են արարչագործության առաջին օրը` լույսի հետ միասին: Աստծո հրահանգով նրանք կոչված են սպասավորելու մարդ արարածին: Հետևաբար նրանք սպասավոր հոգիներ են, որոնք երկնաբնակ լինելով հանդերձ, իրենց մասնակցությունն են բերում նաև երկրավոր կյանքի ընթացքին, գործում են ժամանակի և տարածքի մեջ ապրող մարդու հետ, մարդու համար: Հրեշտակներին անվանում են նաև Աստծո պատգամավորներ, որոնք իրականցնում են Տիրոջ կամքը: Ս. Գիրքը վկայում է, որ նրանք բազմաքանակ են: Ըստ Ս. Դիոնիսիոս Արիսպագացու` հրեշտակներն ունեն ինը դաս` Աթոռներ, Քերովբեներ, Սերովբեներ,Տերություններ, Զորություններ, Իշխանություններ,Պետություններ, Հրեշտակապետեր և Հրեշտակներ:

Գաբրիել անունը, որ նշանակում է «Աստծո այր», Բարձրյալի անմիջական պաշտոնյան է, որին վերապահված է Տիրոջ վերին խորհուրդներն ավետարանելու շնորհ: Այս հրեշտակապետը, որ ուղարկվել էր Տիրոջ կողմից, Ս. Կույս Մարիամին բարի լուրը հաղորդեց, իսկ Զաքարիային` Ս. Հովհաննես Մկրտչի ծննդյան ավետիսը: Continue reading