ԿՐՈՆԱԿԱՆ ԳՐՔԵՐԻ ԳՐԱԴԱՐԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ


Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ Արքեպիսկոպոս Մկրտչյանի առաջարկությամբ և Վայքի տարածաշրջանի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի պատասխանատու Հայարփի Աղախանյանի նախաձեռնությամբ Եղեգնաձորի «Գիտելիք» համալսարանում հիմնվել է Կրոնական Գրականության գրադարան, ուր զետեղված են ավելի քան 1000 գրքեր, տարբեր ամսագրեր, մասնավորապես` «Էջմիածին» ամսագրի բազմաթիվ համարներ, «Քրիստոնյա Հայաստան» երկշաբաթաթերթի 2013-2014թթ. լույս տեսած բոլոր համարները:

 Գրադարանի ստեղծման կարևորագույն նպատակներից են`

  • Վայոց ձորի մարզի 50 դպրոցների ՀԵՊ ուսուցիչներին աջակցելը, ովքեր, դառնալով գրադարանի ընթերցողներ, կարող են դասագրքից դուրս լրացուցիչ նյութերով հարստացնել և առավել արդյունավետ ու բովանդակալից դարձնել իրենց դասանյութը,
  • Վայոց ձորի թեմի Եղեգնաձորի Առաջնորդարանի հետ, ինչպես նաև Առաջնորդարանում իրականացվող տարբեր ծրագրերին մասնակցող երիտասարդների հետ համագործակցելը,
  • Առհասարակ ընթերցասեր պատանիներին ու երիտասարդներին համապատասխան գրականությամբ ու տեղեկատվությամբ ապահովելը:

 

Հայարփի Աղախանյան
Վայքի տարածաշրջանի ՔԴԿ պատասխանատու

Advertisements