«ԱՋԱԿԻՑ» հոգեբանական ակումբի վերջին հանդիպումը


Հոկտեմբերի  18-ին տեղի ունեցավ «Աջակից» հոգեբանական ակումբի վերջին հանդիպումը: Հանդիպման բանախոսն էր հոգեբան Աշխեն Սարգսյանը: Հանդիպմանը ներկա էր նաև Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը: Հանդիպման թեման էր` «Մարդու խառնվածքն ու  մարմնի կառուցվածքը և դեպրեսիան»:  Օրվա թեմային անդրադառնալուց առաջ անդրադարձ կատարվեց նախորդ թեմաներին:  

Սեմինարի ժամանակ քննարկվեցին հետևյալ հարցերը՝

  1. Անձի տիպավորումն ըստ Էրնեստ Կրեչմերի:
  2. Ի՞նչ է դեպրեսիան:
  3. Ի՞նչ հիվանդություների պատճառ կարող է դառնալ դեպրեսիան:
  4. Դեպրեսիայի հիմնական պատճառները:
  5. Դեպրեսիայի հուզական, ֆիզիոլոգիական, մտածողական և վարքային     արտահայտման  ձևերը
  6. Դեպրեսիայի բուժումը:

Սեմինար-քննարկման ժամանակ անցկացվեցին մի քանի հոգեբանական թեստեր. ներկաներից ոմանք  պարզեցին, որ իրենց մոտ այժմ կա դեպրեսիայի  ախտանիշներ: Հոգեբանը նշեց, որ մեզանից յուրաքանչյուրի կյանքը բաղկացած է վերելքներից և անկումներից: Continue reading

Advertisements