Ուխտագնացություն դեպի Շատիվանք  


Նոյեմբերի 9-ին Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի և Շատինի համայնքապետ Մամիկոն Սմբատյանի գլխավորությամբ  կազմակերպվեց ուխտագնացություն դեպի Շատիվանք:

Տոնական այդ օրը բազմաթիվ ուխտավորներ, ինչպես Շատին համայնքից, այնպես էլ Վայոց ձորի և այլ տարածաշրջաններից ուխտի էին եկել այդ սրբավայր:

Ժամը 11-00-ին Շատիվանքի Սբ. Սիոն եկեղեցում հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանի Սուրբ և Անմահ Պատարագ մատուցվեց: Օրվա պատարագիչն էր Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը:

Սբ. Պատարագի ընթացքում Հոգեշնորհ Հայր Սուրբը հավուր պատշաճի քարոզ խոսեց`«Ուրեմն դեն գցելով ամեն չարություն, մոտեցեք Նրան՝ Կենդանի Վեմինորը Աստուծո առաջ ընտրյալ և թանկագին է» բնաբանով :

Սուրբ Պատարագի ավարտին տեղի ունեցավ մկրտության արարողություն, որի ընթացքում Տեր Վազգենը 4 հայորդիների մկրտեց:

Ուխտագնացություն դեպի Շատիվանք   

Համայնքապետ Մամիկոն Սմբատյանի կողմից կազմակերպվեց մշակութային տոնախմբություն՝ մասնակցությամբ համայնքի սաների:

 Վերջում բոլոր ուխտավորներին տրվեց սիրո ճաշ:

Աստծո կամոք սկսվում են Շատիվանքի վերանորոգման աշխատանքները, որի նախաձեռնողը և աշխատանքների ղեկավարը Շատինի համայնքապետ Մ. Սմբատյանն է: Եկեղեցու վերանորոգման մեկնարկը նախապես համաձայնեցվել է Վայոց ձորի թեմի և Հուշարձանների պահպանության կոմիտեի հետ:

 Սկսվել են եկեղեցու հարակից շրջակայքի պեղման աշխատանքները, որից հետո նախատեսվում են ամրացնել եկեղեցու պատերը և վերականգնել տանիքի ծածկը: Ամեն մի հայ մարդու երազանքն է տեսնել Շատիվանքը կանգուն և բարգավաճ:

Բոլոր հայորդիների օգնությունն է ակնկալվում, որպեսզի այդ հրաշալի պատմական եկեղեցին իր տարածքով վերանորոգվի:

Ուստի ովքեր կցանկանան մասնակցել այս Աստվածահաճո գործին, գումարները կարող եք փոխանցել Շատիվանքի վերանորոգման նպատակով բացված հետևյալ հաշվեհամարներին՝

՛՛Արդշինինվեստբանկ՛՛ ՓԲԸ Եղեգնաձորի մասնաճյուղ

 AMD 2475802626620040 Մամիկոն Սմբատյան, Շատիվանքի վերանորոգման համար

 RUR 2475802626620060 Մամիկոն Սմբատյան, Շատիվանքի վերանորոգման համար

USD 2475802626620050 Մամիկոն Սմբատյան, Շատիվանքի վերանորոգման համար

Սիրան Սարգսյան
 Թեմի լրատվության բաժնի
պատասխանատու

Advertisements