ԽԱՉՔԱՐԱՅԻՆ ՀՈՐԻՆՎԱԾՔԻ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ.


11-րդ դարի խաչքարերը

 

ԽԱՉՔԱՐԱՅԻՆ ՀՈՐԻՆՎԱԾՔԻ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ.10-րդ դարի վերջի և 11-րդ դարի սկզբի որոշ խաչքարերում արդեն դիտելի է բուն խաչքարային ոճի ձևավորման հեռանկարը, որն ավելի է համապատասխանում սալաքանդակի տրամաբանությանը՝ կոթողայնության զուգորդումը դեկորատիվության հետ: Այդ գործընթացի առաջին փուլում դեռ պահպանվում է քանդակի հստակ տարանջատումը ետնախորքից, բայց քանդակը դառնում է ավելի զարդարուն ու բուսաերկրաչափական (Արուճ, Սանահին, Ծովակ, Մարմաշեն, Վերին ճամբարակ): Խաչի թևերի եռաբլթակները որոշ օրինակներում վեր են ածվում եռաբողբոջների՝ շեշտելով բուսականացման հեռանկարը: 11-րդ դարում մի քանի դրսևորումներ ունեցավ և ճարտարապետական կամարի մեջ ներառված հորինվածքը (Ցաղաց Քար, Հավուց Թառ, Արուճ, Բյուրական, Անի, Աշտարակ, Կեչառիս, Կարմիր վանք): Մի շարք խաչքարեր երևան են բերում խաչատակի արմավազարդի ավելի լայն ծավալում, որի հետևանքով՝ որոշ հորինվածքներում խաչը համարյա հավասարաթև է դառնում: 11-րդ դարին բնորոշ է հորինվածքների համատարած «արմավայնացումը»՝ խաչի արմավենաճյուղ թևեր, հորինվածքի վերևից ու ներքևից աճող արմավազարդեր, լայնաժապավեն հյուսվածքներ: Ուղղաձիգ և հորիզոնական արմավազարդերի ընձյուղները ժապավենազարդով կապելը, ընձյուղների փոխհյուսվելը վկայում են, որ ընդօրինակման առարկա էին դառնում ոչ միայն ոստայնագործական ու ոսկերչական արհեստի նմուշներն, այլև զանազան բույսերից ծիսական նպատակներով գործվող և օգտագործվող փնջերն ու պսակները: 11-րդ դարի խաչքարային մշակույթում առանձնակի են կանգնած Խծկոնքի և Ցաղաց Քարի խաչքարերը, որոնք ամփոփում են ասպարեզում ձեռք բերված նվաճումները և ակնարկում հետագա զարգացման միտումները: Նրանց քանդակները սկիզբ դրեցին հորինվածքի մի կառուցվածքի (խաչատակի վարդյակ, ուղղանկյուն խաչախորան և խորանը վերևից ու կողքերից եզերող առանձին ուղղանկյունիներից կազմված գոտի), որի հիմնակմախքն, Continue reading

Advertisements