«Ավետարանական առակները հայ դպրոցում» հանրապետական մրցույթի ընտրական փուլը Վայքի տարածաշրջանում


Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոնը Վեհափառ Հայրապետի  տնօրինությամբ և ԿԳ նախարարի համապատասխան հրահանգով կազմակերպել և արդեն շուրջ մեկ ամիս է ՀՀ հանրակրթական բոլոր դպրոցներում իրականացնում է «Ավետարանական առակները հայ դպրոցում» հանրապետական մրցույթը:

Վայքի տարածաշրջանում  մրցույթի տարածաշրջանային փուլը անցկացվեց  նոյեմբերի 3-14-ը.  շրջիկ հանձնախումբը՝ մասնակցությամբ ԶՈՒ հոգևոր սպասավոր Գագիկ սրկ. Հակոբյանի, Վայոց ձորի թեմի ԵՄ պատասխանատու Ա. Ստեփանյանի, ՀԵՊ մասնագետ Ա. Զաքարյանի և Վայքի տարածաշրջանի ՔԴԿ պատասխանատու Հ. Աղախանյանի, այցելել և դիտել  է  քսան դպրոցներից բոլոր այն դպրոցների միջոցառումները, որոնք  մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել:

This slideshow requires JavaScript.

Այդ դպրոցներից  ընտրական փուլին մասնակցության համար առանձնացվել էին երեք ՝ Հերհերի միջն.,  Ջերմուկի թիվ 3 հիմն. և Խնձորուտի միջն. դպրոցների միջոցառումները: 

«Ավետարանական առակները հայ դպրոցում»   հանրապետական մրցույթի ընտրական փուլը տեղի ունեցավ 21.11.2014թ.  Վայքի մշակույթի տան փոքր դահլիճում: Հրավիրված էին Վայքի տարածաշրջանի բոլոր դպրոցների տնօրենները, կազմակերպիչներն ու ՀԵՊ ուսուցիչները:

Լեփ-լեցուն դահլիճն ուշադրությամբ ակնդրեց Ավետարանական առակների՝ երեք դպրոցների յուրօրինակ մեկնությունները, իսկ ավարտին դպրոցների տնօրեններն ու ՀԵՊ ուսուցիչները հանձնաժողովի հետ (հանձնաժողովի կազմն այս փուլում համալրել էին  Վայոց ձորի մարզպետարանի Կրթության վարչության գլխ. մասնագետ Ա. Գաբրիելյանը և առաջատար մասնագետ Ժ. Գասպարյանը) քվեարկությամբ որոշեցին և հայտարարեցին  հաղթող և մարզային փուլ անցնող դպրոցի միջոցառումը: Ընտրական փուլը հաղթահարեց և մարզային փուլին մասնակցելու իրավունք ստացավ Ջերմուկի թիվ 3 հիմնական դպրոցը: Continue reading

Advertisements