12-14-ՐԴ ԴԱՐԵՐԻ ԽԱՉՔԱՐԵՐԸ  


12-14-ՐԴ ԴԱՐԵՐԻ ԽԱՉՔԱՐԵՐԸ   12-րդ դարի վերջը նշանավորվեց խաչքարային մշակույթում մի շարք էական փոփոխություններով, որոնք բնութագրվում են ճարտարապետական, պատկերագրական և իմաստաբանական նոր շեշտադրումներով: Հաճախակի դարձավ զանազան պատվանդանների, խաչքար ներառող մատուռատիպ կառույցների, բարդ որմնափակերի ու տարաձև քիվերի կիրառությունը: Տարածում ստացան պատկերաքանդակները, կենտրոնական խաչին զուգահեռ հորինվածքի տարբեր մասերում (արմավազարդի ուղղաձիգ բաղկացուցիչներ, քիվ, եզրագոտի և այլն) ավելի փոքր խաչաքանդակների տեղադրումը, ձևավորվեց ուղղաձիգ արմավազարդի երկու նոր տիպ՝ բուսական հենքի պսակումն օձաթռչնային հավելումներով և արմավազարդի ուղղաձիգ բաղկացուցիչների վերածումը խաչակիր ձեռքերի: Նորույթ էր կենտրոնական խաչը թևերի երկատումներին համապատասխանող շրջանաձև բաղադրիչներից բաղկացած խորանի մեջ ներառելը, որի շնորհիվ խաչքարը նմանվեց մասնատուփի: 12-րդ դարից սկսած խաչքարը դառնում է միջնադարյան գերեզմանոցի համապատկերի հիմնական տարրը: Այն կանգնեցվում է հարթ կամ երկթեք տապանաքարի արևելյան ծայրին` բարձր պատվանդանի վրա, այնպես, որ հանգուցյալի «հայացքն» ուղղված լինի դեպի խաչը: Երևան են գալիս խմբային խաչքարերը, որոնք տոհմային տապանաբակերի լայն տարածման արդյունք էին: 13-րդ դարում աննախադեպ տարածում գտան և որմնափակ խաչքարերը: Խաչքարի «ճարտարապետականացմամբ» ծեսի ու երկրպագության համար ավելի մատչելի ու հարմար պայմանների ստեղծումը վկայում է նրա ծիսական գործառույթների ընդարձակման մասին: Այլ ժամանակի ամենամեծ նվաճումը խաչքարի բազմագործառնությունն ու անհատականացումն էր, որը խթանեց արվեստի անկրկնելի օրինակների մի ընդարձակ շարքի ստեղծումը՝ ընդհուպ մինչև 14-րդ դարի երկրորդ քառորդը: Նկատելի են դառնում տարածաշրջանային տարբերությունները: Առաջանում են Հյուսիսային Հայաստանի (Լոռի-Տաշիր), Արագածուոն-Կոտայքի, Արցախի, Ջավախքի, Վայոց Ձորի, Գեդարքունիքի, Նախիջևանի, Վասպուրականի, Կիլիկիայի դպրոցները: Ընդորում, եթե խաչքարերի որոշ տիպեր բնորոշ էին միայն կոնկրետ տարածքների, ապա մի շարք տիպեր էլ բնութագրական էին ողջ երկրի համար: Այսպես, եթե հորինվածքի բաղադրիչների մի մասը զուտ երկրաչափական, իսկ մի մասն էլ բուսականացված քանդակներով իրագործվող Continue reading

Advertisements