Վայոց Ձորի թեմ

Հանդիպում երկու «Մանանա»-ների    միջև

Advertisements

Նոյեմբերի 22-ին Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցու «Մանանան» հյուրընկալեց Էջմիածնի Ս. Գայանե եկեղեցու «Մանանա»-յի երիտասարդներին:   Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում  ժամերգությանը մասնակցելուց հետո երիտասարդները միասին  ուղևորվեցին Եղեգիս գյուղի  եկեղեցիները:

Եղեգիսի Սբ. Կարապետ եկեղեցում  ժամերգություն կատարելուց հետո երիտասարդները ճանապարհը շարունակեցին դեպի Զորաց եկեղեցի:  Հասնելով տեղ` ուխտավորները եկեղեցում աղոթեցին, հիացան եկեղեցու հարուստ զարդաքանդակներով,  հոյակերտ  խաչքարերով և հրաշալի բնությամբ:

Այս ուխտագանացությունն առիթ հանդիսացավ երկու «Մանանա»-ների մտերմությանն ու բարեկամությանը:  Որոշվեց համատեղ իրականցնել ծրագրեր և միջոցառումներ, որոնց արդյունքում կամրապնդվի  երկու «Մանանա»-ների միջև կապը՝   հոգևոր և  մշակութային  ոլորտներում:

Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցու «Մանանա»-յի հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 29-ին՝ ժամը 15:00-ին՝ «Երազներ»  թեմայով:  Բանախոս ՝ Գագիկ սրկ. Հակոբյան:

 Երիտասարդաց  միություն

Advertisements