Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԱՌԻԹՈՎ


HH Karekin II Catholicos of All Armenians375

Տարեմուտի խորախորհուրդ երեկոն է: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր սերը և օրհնությունն ենք բերում ձեզ, սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս:

2015 թվականը սրբության լույսով է բացվում մեր կյանքում: Նշելու ենք 100-ամյա տարելիցը Հայոց Ցեղասպանության: Ապրիլի 23-ին սրբոց շարքն ենք դասելու մեր անմեղ նահատակներին: Վերարժևորելու ենք մեր նահատակ զավակների սխրանքը, ովքեր չուրացան Քրիստոսին, հայրենիքն ու ազգը, որ հավատարմության բարձրագույն օրինակով սրբության վկայություն է: Կատարելու ենք նաև մյուռոնօրհնության սրբազան արարողությունը, որպեսզի աստվածային շնորհաբաշխումով պայծառանա ու զորանա հավատքի մեր կյանքը, և ի սփյուռս աշխարհի մեր ժողովրդի զավակները Աստծո հովանու և պահպանության ներքո ապրեն սիրով ու միասնական, խաղաղության, ապահովության ու բարօրության մեջ:
Նոր տարվա սեմին վերստին փառք ենք մատուցում Տիրոջը, որ մեր ժողովուրդը իր հավատքի զորությամբ ուժականությունն ունի ժամանակների փորձություններն ու դժվարությունները հաղթահարելու, պետականություն կերտելու, արցախյան գոյամարտը հաղթանակով պսակելու և ի սփյուռս աշխարհի միախորհուրդ ու միասնական կյանքով` իր ապագան կառուցելու: Լավատեսության ոգով բարի իղձեր ու նպատակներ ունենք հզորացնելու մեր հայրենիքը, մեր արդար դատը պաշտպանելու և բարօր, շեն ու պայծառ դարձնելու ազգային մեր կյանքը:
Խռովահույզ է այսօր աշխարհը. տագնապներ, ճգնաժամեր, հակամարտություններ, որոնցից տուժում են նաև մեր երկիրն ու ժողովուրդը: Խնդիրներ, մարտահրավերներ կան հայրենական մեր կյանքում: Անկայուն է խաղաղությունը և մեր սահմաններում: Մեր Հայրենիքը ապահով, մեր սահմանները պաշտպանված, պետական-հասարակական մեր անդաստանը խաղաղության Continue reading

Advertisements

Աղոթքով սկսենք Նոր տարին  


 Աղոթքով սկսենք Նոր տարին   Սիրելի՛ հավատացյալներ,

Դեկտեմբերի 31-ի կեսգիշերին հրավիրում ենք Ձեզ Եղեգնաձորի Առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցի, Վայքի Ս. Տրդատ եկեղեցի, Ջերմուկի Ս. Գայանե եկեղեցի՝ աղոթքով, օրհնությամբ սկսելով Նոր տարին և մասնակցելու այս տարվանից սկսյալ Նռան օրհնության կարգին:

ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՍՐԲԱՏԱՌ ԿՈՆԴԱԿ՝ ՆՎԻՐՎԱԾ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 100-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ


HH Karekin II Catholicos of All Armenians375

Այսօր Վայոց Ձորի թեմի գործող եկեղեցիներում Սուրբ և Անմահ Պատարագի ընթացքում ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքի Հայրապետական Սրբատառ Կոնդակը՝ նվիրված Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին: Կարդացեք այստեղ.

ՍՈԻՐԲ ՍՏԵՓԱՆՆՈՍ ՆԱԽԱՎԿԱՅԻ ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅԱՆ ՏՈՆ


ՍՈԻՐԲ ՍՏԵՓԱՆՆՈՍ ՆԱԽԱՎԿԱՅԻ ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅԱՆ ՏՈՆՍուրբ Ստեփաննոս նախասարկավագը Քրիստոսի համար նահատակված աոաջին անձն է, Աստծու հանդեպ մեր ունեցած սիրո եւ նվիրումի խորհրդանիշը: Նա դարձավ նախավկան Հիսուս Քրիստոսի՝ Աստծու Որդին լինելու ճշմարտության: Անմնացորդ սիրո եւ նվիրումի պանծացումն են անմահ այն էջերը, որոնք Գործք Աոաքելոցի 6-8-րդ գլուխներում նվիրված են Սուրբ Ստեփաննոսին:

Քանի որ Սուրբ Ստեփաննոս նախավկայի անունն անմիջականորեն կապված է Երուսաղեմի՝ Քրիստոսի աոաջին Եկեղեցու ստեղծման պատմության հետ, ուստի հարկ ենք համարում նախ համառոտ տեղեկություններ տալ այդ Եկեղեցու մասին:

Քրիստոսի համբարձումից հետո հրեաների կողմից մեծ հանդիսությամբ նշվող Պենտեկոստեի օրը(Զատկից՝ Տիրոջ հրաշափառ Հարությունից 50-օր հետո) Նա իր խոստման համաձայն (Հովհ. ԺԴ:26-27) մխիթարիչ Սուրբ Հոգին ուղարկեց Վերնատանը սպասող իր առաքյալներին, եւ նրանց վրա հրե լեզուներ երեւացին: Առաքյալները լցվեցին Սուրբ Հոգով եւ սկսեցին խոսել տարբեր լեզուներով: Այս հրաշալի երեւույթից զարմացած եւ Պետրոս առաքյալի ոգեշունչ քարոզից ազդված՝ մոտ 3000 մարդ դարձի եկավ եւ մկրտվեց այդ օրը, ու հետագայում էլ «նրանք շարունակեցին հաստատուն կերպով հետեւել առաքյալների վարդապետությանն ու հաղորդությանը, հացը բեկանելուն ու աղոթքներին»: Առաքյալներն ու դարձի եկածների այս բազմության միությունը կազմեց Քրիստոսի առաջին եկեղեցին ( Գործք Բ):

Հոգեգալստյան օրը տեղի ունեցած այս երկնային հրաշքից եւ Քրիստոսի Եկեղեցու առաջին նորադարձ անդամների մկրտությունից հետո կամաց-կամաց սկսվեցին ընդլայնվել քրիստոնեական քարոզչության սահմանները, եւ եկեղեցու նվիրյալների թիվն ավելացավ: Տարբեր վայրերից Երուսաղեմ եկողները, ըմբոշխնելով Քրիստոսի հավատի կենսաճառագ լույսը, դարձի եկան եւ համալրեցին քրիստոնեական առաջին համայնքը: Նրանց մեջ էին նաեւ զանազան վայրերից Երուսաղեմ եկած մարդիկ, «որ բնակվում են Միջագետքում, Հրեաստանում  եւ Գամիրքում, Պոնտոսում եւ Ասիայում, Փոուգիայում եւ Պանփյուլիայում, Եգիպտոսում եւ Կյուրենիայի հարեւան Լիբեայի շրջաններում, եւ Հոոմից եկածներ՝ թե’ հրեաներ եւ թե’ հրեության դարձածներ, կրետացիներ եւ արաբներ…» (Դործք Բ:9): Ի դեպ ս.Տերտուղիանոս (160-220) եւ ս. Օգոստինոս (354-430) հայրապետների մոտ աոկա, ինչպես երեւում է Գործքի տակավին չխմբագրված օրինակում, «Հրեաստան»-ի փոխարեն կենցաղավարել է «Հայաստան» բաոը, ինչն ինքնին վկայում է,  որ Պենտեկոստեի օրերին Երուսաղեմում եղել են նաեւ հայեր, որոնք դարձի են եկել, վայելել Սուրբ Հոգու կենագործող շնորհները: Ինչեւիցե, նրանք, «ովքեր հավատացին, միասին էին, Continue reading

ԽԱՉՔԱՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՄԸ


ԽԱՉՔԱՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՄԸԽաչքարի կերտման գործընթացն սկսվում էր քարատեսակի (հանքի) և սալաբեկորի ընտրությունից: Օգտագործվում էր տեղական հումքը, առաջնությունը տրվում էր դեղնակարմրավուն տուֆին: Կարևորվում էր ապագա կոթողի չափը: Ինչպես պարզում է արձանագրական քննությունը մեծ քարաբեկորներ ստանալը դժվար և աշխատատար գործ էր: Խաչասալը նախ բերվում էր որոշակի կանոնավոր տեսքի, սրբատաշվում ու հղկվում էին ապագա քանդակի մակերեսն ու նեղ կողերը: Թիկունքը, եթե չէր նախատեսվում արձանագրության համար, միայն տաշում էին: Հղկված մակերևույթի վրա սկզբում ուրվագծվում էին ապագա հորինվածքի բաղկացուցիչները: Բազմապրոֆիլ ու համամասն երկրաչափական քանդակի ստեղծումը ենթադրում էր քանոնի և կարկինի օգնությամբ ճշգրիտ չափումներ կատարել: Հավանական է նաև զանազան կաղապար-ձևահիմքերի (տրաֆարետ) կիրառումը: Միաժամանակ, տարածում ուներ և առանց ուրվագծելու, միանգամից փորագրելը:

Փորագրությունն իրագործվում էր տարբեր չափերի մետաղական հատիչների, դրոշմիչների, սրածայր գրիչների, մուրճերի օգնությամբ: Քանդակի հիմնական տեխնիկան երկկողմանի հատումն էր, երբ երկու զուգահեռ գծերով ուրվագծում էին ապագա փորվածքի երկու եզրերը և այդ Continue reading