«Մանանա» ծրագրի հերթական հանդիպումը


Նոյեմբերի 29-ին   Եղեգնաձորի առաջնորդարանում  տեղի ունեցավ «Մանանա»  ծրագրի հերթական հանդիպումը:  Բանախոսության թեման էր «Երազներ»,  որը վարում էր Գագիկ սրկ. Հակոբյանը, ով ներկայացրեց երազների հոգեբանական և հոգևոր բացատրությունը: Նա նշեց նաև, որ ըստ եկեղեցական հայրերի` երազները լինում են չորս տեսակ` բնական, փոփոխական, դիվական և տեսլական։ 

Բնականն այն  է, երբ մարդն իր մտահոգություններից կամ օրվա աշխատանքից մնացած հիշողական պատկերներ է տեսնում։

Փոփոխականն առաջանում է մարմնի տարրերի որոշ փոփոխման հետևանքով։

Դիվականը լինում է սատանայական չար ուժերի  ազդմամբ:

 Տեսլականի ժամանակ Աստված տեսիլքներով մարդուն որևէ կարևոր  բան է հայտնում:

 Հանդիպումն ավարտվեց  Աստվածաշնչյան հետևյալ համարների  ընթերցմամբ՝

«Ով հավատում է երազներին, նա նման է մեկին, որը փորձում է բռնել ստվերը և վազել քամու ետևից։ Ինչպես ունայն է դեմքի անդրադարձը դեմքի դիմաց, այնպես էլ` երազներ տեսնելը։ Ունայն են այն գուշակությունները, նշաններն ու երազները… Մի՛ տուր քո սիրտը դրանց, քանզի շատերին մոլորեցրին երազները, և դրանց վրա հույս դնողները խոտորվեցին» (Սիրաք 31.2-3, 5,7):

 Երիտասարդաց  միություն

Advertisements