Վաղը Ս. Նիկողայոս Զմյուռնիացի Սքանչելագործ հայրապետի հիշատակության օրն է


Ս. Նիկողայոս Զմյուռնիացի Սքանչելագործ հայրապետՍ. Նիկողայոս Սքանչելագործ Հայրապետը ծնվել է 280թ. Փոքր Ասիայի Լիկիա գավառի Բաթարա քաղաքում (ներկայիս Անթալիա քաղաքի մոտակայքում): Փոքր հասակից կորցնում է մեծահարուստ և բարեպաշտ ծնողներին և մեծանում իր քեռու՝ Նիկողայոս Երեց եպիսկոպոսի խնամքի ներքո:

Ավետարանական պատգամը՝ «Վաճառիր քո ունեցվածքը և տուր աղքատներին» (հմմտ. Մատթ. 19:21), իր կյանքի նշանաբանն է դարձնում` խնամելով աղքատներին, հիվանդներին, բանտարկյալներին և որբերին: Ժողովրդի կամքով դառնում է Զմյուռնիայի եպիսկոպոսը: Հալածանքների ընթացքում աքսորվում է, սակայն չի դադարում ամենուր Ավետարանը քարոզելուց: Խաղաղություն վերահաստատվելուն պես վերադառնում է իր աթոռը, մասնակցում 325 թվականի Նիկիայի Տիեզերաժողովին: Մահացել է 326 թվականին:

Ընդհանրական Եկեղեցու ամենասիրված սրբերից է`առավելաբար հայտնի «Սանտա Կլաուս» անվամբ:

Հայ Առաքելական Սբ. Եկեղեցին Ս. Նիկողայոս Զմյուռնիացի Սքանչելագործ հայրապետի հիշատակության տոնը նշում է երկու անգամ՝ Ս. Խաչի տասներորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը և Հիսնակի երկրորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը:

Advertisements