Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԱՌԻԹՈՎ


HH Karekin II Catholicos of All Armenians375

Տարեմուտի խորախորհուրդ երեկոն է: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր սերը և օրհնությունն ենք բերում ձեզ, սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս:

2015 թվականը սրբության լույսով է բացվում մեր կյանքում: Նշելու ենք 100-ամյա տարելիցը Հայոց Ցեղասպանության: Ապրիլի 23-ին սրբոց շարքն ենք դասելու մեր անմեղ նահատակներին: Վերարժևորելու ենք մեր նահատակ զավակների սխրանքը, ովքեր չուրացան Քրիստոսին, հայրենիքն ու ազգը, որ հավատարմության բարձրագույն օրինակով սրբության վկայություն է: Կատարելու ենք նաև մյուռոնօրհնության սրբազան արարողությունը, որպեսզի աստվածային շնորհաբաշխումով պայծառանա ու զորանա հավատքի մեր կյանքը, և ի սփյուռս աշխարհի մեր ժողովրդի զավակները Աստծո հովանու և պահպանության ներքո ապրեն սիրով ու միասնական, խաղաղության, ապահովության ու բարօրության մեջ:
Նոր տարվա սեմին վերստին փառք ենք մատուցում Տիրոջը, որ մեր ժողովուրդը իր հավատքի զորությամբ ուժականությունն ունի ժամանակների փորձություններն ու դժվարությունները հաղթահարելու, պետականություն կերտելու, արցախյան գոյամարտը հաղթանակով պսակելու և ի սփյուռս աշխարհի միախորհուրդ ու միասնական կյանքով` իր ապագան կառուցելու: Լավատեսության ոգով բարի իղձեր ու նպատակներ ունենք հզորացնելու մեր հայրենիքը, մեր արդար դատը պաշտպանելու և բարօր, շեն ու պայծառ դարձնելու ազգային մեր կյանքը:
Խռովահույզ է այսօր աշխարհը. տագնապներ, ճգնաժամեր, հակամարտություններ, որոնցից տուժում են նաև մեր երկիրն ու ժողովուրդը: Խնդիրներ, մարտահրավերներ կան հայրենական մեր կյանքում: Անկայուն է խաղաղությունը և մեր սահմաններում: Մեր Հայրենիքը ապահով, մեր սահմանները պաշտպանված, պետական-հասարակական մեր անդաստանը խաղաղության Continue reading

Advertisements