ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ Ս. ՍԱՐԳԻՍ ԶՈՐԱՎԱՐԻ ԵՎ ՆՐԱ ՈՐԴՈՒ, ՈՐԻ ԱՆՈՒՆՆ Է ՄԱՐՏԻՐՈՍ


Հայտարարություն

Վարքի սկզբում ասվում է, որ Կոստանդիանոս կայսրի քրիստոնեություն ընդունելուց հետո մեհյանների դիվաձույլ պատկերներն սկսեցին խորտակել, և Քրիստոսի պայծառացյալ եկեղեցիներն սկսեցին լուսավորել աշխարհը, որով հեթանոսական կռամոլության պաշտամունքը հալածվեց: Նույն այս ժամանակ Կապադովկացվոց աշխարհում որպես մի պայծառ աստղ է ծագում բարեպաշտությամբ և հավատով լեցուն Սարգիս զորականը, ով կայսեր հրամանով Կապադովկիայում գտնվող բյուզանդական զորքերի հրամանատարն էր և գերազանցում էր իր ժամանակի մյուս զինվորականներին քաջությամբ և ռազմական արվեստով: Նրա հռչակը հասնում է կայսրին, և վերջինս Սարգսին տալիս է ստրատելատի աստիճան:

Սարգիս զորավարը, շրջելով իր հրամանատարությանը հանձնված տարածքներում, արմատախիլ էր անում կռապաշտության մոլությունը և տարածում քրիստոնեությունը՝քանդելով մեհյանները և դրանց տեղը եկեղեցիներ կառուցելով:

Սակայն Կոստանդիանոս Մեծից և նրա որդիներից հետո, երբ գահ է բարձրանում Հուլիանոս Ուրացողը՝ մի նոր հալածանք սկսելով քրիստոնեության դեմ, այդ ժամանակ գլուխ են բարձրացնում և նախկին այն կռապաշտները, ովքեր ծածուկ պաշտում էին կուռքերին: Ոգևորված Հուլիանոսի ծավալած հալածանքներով՝ նրանք ևս կայսրության տարածքում սկսում են հալածել քրիստոնյաներին:

Այս ամենը տեսնելով՝ Սարգիս զորավարը մտատանջության մեջ է ընկնում, թե ինչպես վարվի: Այդժամ տեսիլում նրան է երևում Հիսուս և ասում, թե արդ, ժամանակն է, որ դու հեռանաս այստեղից և Աբրահամ նահապետի նման գնաս այն աշխարհը, Continue reading

Advertisements

Ամենահաս Սուրբ Սարգիս


Ամենահաս Սուրբ ՍարգիսՍև էին պատել լույսը երկնային մարդիկ ամբարիշտ,

Գաղջ ու արնախում անձրևում էր չարը մոխիր,

Բայց այս պահերին Արարիչ Աստված ուղարկում է միշտ

Լույսով առլեցուն մի քաջ անբասիր:

Այս անգամ էլ փոթորկի միջով սլանում էր նա՝

Աստծուց առաքված, սլացքով հուժկու սպիտակ իր ձիու՝

Հետքեր թողնելով ժայռերի և լեռների վրա,

Դեպի պայքարը չարի հետ կենաց և մահու:

Աստծուց ճառագված Ս. Հոգու ցոլքով պատված էր նա՝

Իբրև նիզակ ունենալով շողն Աստուծո,

Ճակատ-ճակատ նետվելով չարի վրա՝

Հաղթեց նրան իր հավատով ու կամքով հուսո:

Ու պատգամեց Աստվածապաշտ մեր հայ ազգին.

-Ա′զգ ընտրյալ, Խաչանիշ սրտով, օծված Հոգով Սուրբ,

Ա′զգ քաջազուն, արյամբ արիական,

Ընծայում եմ քեզ իմ նիզակն ու վահան

Եվ իմ սիրտը՝ աղոթքներով չարխափան,

Քաջալերվե′ք ու ընթացե′ք ճանապարհով անվախճան,

Իմ վահանով պաշտպանեցե′ք լեռները ձեր,

Նիզակովս ջարդե′ք բյուր-բյուր նիզակներ,

Պահապան եմ ու բարեխոս քո աղերսին Continue reading

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ


Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Բանակի օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում ի սփյուռս աշխարհի համայն մեր ժողովրդին, հայոց բանակի քաջարի զորավարներին և զինվորներին:

Մեր ժողովրդի պարծանքն է պատերազմական հերոսամարտերում ձևավորված ու ամրապնդված հայոց բանակը, որ մեր նոր պատմության վճռական պահին հայրենասեր սրտով և քաջակորով ոգով մեծ հաղթանակներ նվաճեց` հանուն Հայաստանում և Արցախում մեր ժողովրդի ազատ և խաղաղ կյանքի:
Այսօր էլ հայոց բանակի մշտարթուն ծառայությամբ ապահով են մեր երկրի սահմանները: Շնորհիվ մեր զինվորների և զորավարների նվիրումի ու հավատավոր հոգու արիության` կանխվում են մեր ժողովրդի խաղաղ ու բնականոն կյանքը խափանող ոտնձգություններն ու վտանգները:
Մեր մարտիկների փառապանծ ծառայության բարձր գնահատանքով Մեր աղոթքն ենք վերառաքում առ Ամենակալն Աստված, որ Իր խաղաղ օթևաններում ընդունի հանուն հայրենյաց զոհված մեր հերոս զավակների հոգիները և ապավեն Continue reading

Աստված զորացնի քեզ Հայոց բանակ, Աստված պահպանի քեզ հայ զինվոր


հայ զինվոր

Ջերմորեն շնորհավորում ենք բոլորիս բանակի 23-րդ տարեդարձի առիթով: Թող Ամենակարող Աստված Իր կենարար Սբ. Խաչի զորությամբ օրհնի, պահի ու պահպանի Հայոց ազգային բանակը` հայ հրամանատարին, հայ զինվորին:

Հազարամյակների փորձություն ունեցող այսօրվա Հայոց բանակը անկոտրուն ու մարտունակ է այսօր: Մեր պետականության վերահաստատումով այն դարձավ 23 տարեկան:

Դժվարին Ձեր ծառայությունն այսօր թող ուղեկցվի աստվածային զորակցությամբ, մեր քաջազուն նախնիների ուղեկցությամբ մեր աննահանջ աղոթքները  թող ջերմացնի Ձեր սրտերը մեր քաջազուն, արիասիրտ հայ պաշտպաններ, մեր հայրենյաց ու հավատի:

Աստված զորացնի քեզ Հայոց բանակ, Աստված պահպանի քեզ հայ զինվոր:

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐ՝ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ


ՏԵՐ ԶԱՐԵՀ ՎՐԴ. ԿԱԲԱՂՅԱՆ

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԵՄԻ ՓՈԽԱՌԱՋՆՈՐԴ

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐ՝ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ

Ազատ ու անկախ հայրենիք ունենալու երազանքն ամեն մի ժողովրդի մեծագույն իղձն է:  Հազարամյակներից եկող մեր անպարտելի ժողովուրդը` աշխարհակալներ, թագավորություններ ունեցած, ավերներ, ցեղասպանություններ տեսած մեր ժողովուրդն իր անկոտրուն հավատով ու կամքով կրկին իրագործեց իր գերագույն նպատակը` հասավ անկախության: Սակայն պատմության մագաղաթահոտ պրակները, նաև ներկայի հրամայականները փաստում են այն իրողությունը, որ անկախ հայրենիք ունենալու համար պետք է պայքարել:

Այդ պայքարը միշտ ուղեկցել է մեր ժողովրդին իր պատմության դժվարին ճամփաներին: Այդ պայքարի բոցերում են ծնվել հայոց դյուցազունները` հայ քաջերը, այն ընտրյալները, ովքեր առաջնորդել են մեր բանակը` ազատության, անկախության հայրենապահպանության բյուրավոր մարտերում: Հայոց բանակի արի զինվորներն իբրև սկզբունք միշտ որդեգրել են այն ճշմարտությունը, որը հստակ ձևակերպեց հայ նշանավոր զորավար Գարեգին Նժդեհը.<<Ուժեղը նա չէ, որիհաղթությունները ռազմական լինելով, բարոյական չեն>>:

Այո՛, հայ զինվորն արժանապատիվ զինվոր է: Նրա համար անգին ու նվիրական սրբություններ են Հայրենիքն ու Եկեղեցին, ազգն ու ժողովուրդը: Իսկ մեր ժողովուրդը միշտ էլ ապավինել է իրեն պաշտպանող զինվորին, իր հոգում մրմնջալով հավերժական աղոթք նրա համար, իր երգերում, բանաստեղծության մեջ ոգեկոչել է հայ քաջերի, հայ զինվորի փառքը, սխրանքներն ու աներկբա հայրենասիրությունը: Չէ՞ որ հայ զինվորի քաջությունն ու անձնուրաց հայրենասիրությունը նրան առաջնորդեցին ԱվարայրՍարդարապատ, Արցախ

Լինելով  շատ զորամասերում, հատկապես ներկա գտնվելով հայ զինվորի երդման արարողություններին, տեսել եմ նրանց աչքերի կրակները, որոնք նրանց բոցավառ, հայրենասեր հոգիների արտացոլանքն էին կարծես:

Ազգային արժանապատվության հրով է այդ պահերին  ջերմացել հոգիսՄիշտ, երբ  նայում եմնրանց խրոխտ կեցվածքին և խորհում` որ հիրավի հայրենյաց այսօրվա մեր պաշտպանները,արժանի ժառանգորդներն են մեր հերոսական նախնիների, որոնց երդումը իրենց  զոհաբերումն էր, իրենց աննահանջ պայքարն ու հաղթական ուղին: Continue reading