ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ


Քրիստոս Ծնաւ եւ Յայտնեցաւ.

 Ձեզ եւ Մեզ Մեծ Աւետիս

Սուրբ ԾնունդՀայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հունվարի 6-ին տոնում է ՀիսուսՔրիստոսի Սուրբ Ծնունդը,Աստվածահայտնությունը ևՄկրտությունը։ Աստվածահայտնություն նշանակում է Աստծո հայտնվելը: Հիսուս Քրիստոսի Աստվածահայտնությունը բովանդակում է ոչ միայն Նրա Ծնունդը, այլ նաև Մկրտությունը: Այս պատճառով Փրկչի Ծնունդն ու Մկրտությունը մեր Եկեղեցում տոնախմբվում են միասին, հունվարի 6-ին, քանի որ Հիսուսը Հովհաննես ՄկրտչիցՀորդանան գետում մկրտվեց 30տարեկանում, հունվարի 6-ին:
Ըստ Հայոց Եկեղեցու` Սբ. Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում: Պահեցողները պահոց շրջանից դուրս են գալիս հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցում մատուցվում է Սբ. Ծննդյան Ճրագալույցի Պատարագ և տրվում է Սբ. Ծննդյան ավետիսը:Ճրագալույց

Ճրագալույց նշանակում է ճրագ /մոմ/ լուցանել, այսինքն` վառել: Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն:
Սբ. Ծննդյան Պատարագից հետո կատարվում էՋրօրհնեք, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի Մկրտությունը: Խաչով, Ավետարանով և Սրբալույս Մյուռոնով օրհնված հրաշագործ ջուրը բաժանվում է ժողովրդին` ի բժշկություն հոգևոր և մարմնավոր ախտերի: Continue reading

Advertisements

Քարոզ՝ նվիրված Աստվածհայտնության տոնին


Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. Ամէն:

<<…Դավթի քաղաքում մեզ համար
մի Փրկիչ ծնվեց, որ օծյալ Տերն է>>:
 (Ղուկաս 2:11)

Քարոզ՝ նվիրված Աստվածհայտնության տոնին

Ավետարանը այս հոգեթով բառերով է ազդարարում մարդկության փրկչի՝ Հիսուս Քրիստոսի հայտնությունը, որն իջավ երկնքից, մարդկային մարմին առավ, վերցրեց մեր մեղքերը, խաչվեց եւ, հարություն առնելով, նախանշեց մեր փրկության ուղին, առաջնորդը եղավ մեր՝ դեպի Աստված տանող լուսաշող ճանապարհին:

Ինչո՞ւ ծնվեց Քրիստոս:

Նա ծնվեց, որպեսզի իջնի մարդկանց մեջ, ապրի նրանց հետ, որ մարդիկ շոշափեն, տեսնեն եւ լսեն իրեն ու հավատան, որ իրենք Աստծու որդեգիր զավակներն են, որ Աստված սեր է եւ այսպես եկել է իր մոլորյալ զավակներին փնտրելու:

Իսկ ո՞րն է մարդկային մոլորությունը:

Երբ Աստված ստեղծեց մարդուն, նա շատ շուտ գայթակղվեց եւ մեղքի մեջ ընկավ: Այդ անկյալ եւ մեղսունակ վիճակը մարդուն գցեց ծայրահեղությունների եւ մոլորությունների մեջ: Մարդը սկսեց հեռանալ իր Արարչից: Սակայն, ունենալով աստվածային պատկերը իր մեջ, զգաց, որ ինչ-որ բան պակասում է իրեն, զգաց, որ ինչ-որ բան աղճատված է իր մեջ եւ սկսեց փնտրտուքի ճանապարհով քայլել ու մտածել, թե ինչպես կարող է դուրս գալ այս իրավիճակից: Փնտրտուքի այս ճանապարհին նա մարգարեացավ, ինչպես Մատթեոսի ավետարանն է վկայակոչում, Հին Ուխտի ժողովուրդը բացականչեց. <<Եվ դու Բեթղեհեմ, Հուդայի երկիր: Քեզնից մի իշխան պիտի ելնի ինձ համար,որ պիտի հովվի իմ ժողովրդին…>>: Անգամ հեթանոս փիլիսոփաները՝ Սոկրատեսը, Պլատոնը, Արիստոտելը, Պյութագորասը խոստովանում էին, թե մինչև որ երկնքից մեկը չիջնի, անկարելի է գտնել ճշմարտությունը:

Մարդկությունը հեռացել էր Աստծուց, սակայն Աստված չէր կարող լքել իր ստեղծած արարածներին: Նրա մարգարեների միջոցով փորձեց իր պատգամները լսելի դարձնել մարդկանց եւ իրեն մոտեցնել նրանց, բայց իզուր, մարդկությունը կործանման էր գնում, եւ աշխարհի մեջ տեղի ունեցավ գերագույն զոհաբերությունը: <<Աստված այնպես սիրեց աշխաարհը, որ մինչև իսկ իր Միածին Որդին ուղարկեց, որ բոլոր նրանք, որ հավատան նրան, չկորչեն, այլ հավիտենական կյանք ընդունեն>>:

Աշխարհի կրոնների մեջ չկա մի հիմնադիր, որ իր անձը զոհաբերի իրեն հավատացողների համար, չկա մի հիմնադիր, որ խաչվի, թաղվի եւ հարություն առնի եւ իր օրինակով հույս ներշնչի, երկնքի արքայության, փրկության եւ հավիտենականության հույս, որ գերագույն բաղձանքն ու սպասումն է բովանդակ մարդկության: Աշխարհի կրոնների մեջ չկա մի հիմնադիր, որ աստվածային բարձունքներից մեզ եկած Աստվածորդի է, որն առավ մեր շոշափելի մարմինը, միսն ու արյունը, ապրեց մեզ նման, որպեսզի խավարամիտ մարդկությանը իր լույսով լուսավորելով՝ կարողանար նրան հասկանալի դարձնել աստվածային սերը, գութը, ճանաչելի դարձնել դեպի Աստված տանող ուղին: Continue reading