Սուրբ Ծննդյան Սրբազան արարողությունները Վայոց Ձորի թեմի եկեղեցիներում


Սուրբ Ծննդյան այս հրաշագեղ արարողությունները Վայոց ձորի թեմի բոլոր գործող եկեղեցիներում սկսվեց հունվարի 5-ի երեկոյան Ճրագալույցի Սբ. Պատարագով:

Հունվարի 6-ին հավարտ Սուրբ Պատարագի Ջրօրհնյաց հոգեպարար արարողություններ տեղի ունեցան Նորավանքում, Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցում, Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցում, Մալիշկայի Սբ. Աննա եկեղեցում, Սուբ Խաչ վանքում և սահմանամերձ Խաչիկ գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցում:

Վայոց ձորի թեմի Եղեգնաձորի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցում հավարտ երեկոյան ժամերգության մատուցվեց Ճրագալույցի Սբ. և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ով հավուր պատշաճի քարոզ խոսեց:

Սբ. Պատարագի ավարտին ներկաներն օրհնված մոմեր տարան իրենց տները:

Հունվարի 6-ին՝ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ծննդյան տոնի օրը, Եղեգնաձորի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սբ. և Անմահ Պատարագ` հանդիսապետությամբ Վայոց Ձորի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ Արքեպիսկոպոս Մկրտչյանի: Պատարագիչն էր Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը:

Սբ. Պատարագին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հ. Սարգսյանը և Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանը:

Հայր Սուրբը Սբ. Պատարագի  ընթացքում ընթերցեց Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքի Սբ. Ծննդյան պատգամը: Հավարտ Սբ. Պատարագի տեղի ունեցավ Ջրօրհնեքի հոգեպարար արարողությունը: Այս տարվա Սբ. Աստվածածին եկեղեցու խաչքավորն է  Նաիրի Բաղդասարյանը:

Այնուհետև օրհնված ջուրը բաժանվեց հավատացյալ ժողովրդին:

Հունվարի 7-ին՝ Ննջեցելոց հիշատակման օրը, թեմի բոլոր գործող եկեղեցիներում տեղի ունեցավ Սբ. Պատարագ:

Մալիշկայի Սբ. Աննա եկեղեցի

Հունվարի 6-ին Մալիշկայի Սբ. Աննա եկեղեցում տեղի ունեցավ Ջրօրհնեքի արարողություն, որի ավարտին Եղեգնաաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանն ընթերցեց Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքի Սբ. Ծննդյան պատգամը:

Սբ. Աննա եկեղեցու այս տարվա խաչքավորն է Արմեն Մաթևոսյանը, ով Continue reading

Advertisements