Հոգեհանգստյան արարողություն Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում


Այսօր Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին Առաջնորդանիստ եկեղեցում բազմաթիվ հավատացյալների մասնակցությամբ հավարտ երեկոյան ժամերգության կատարվեց Հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի:

Հանդիսապետն էր Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանն, ով հավուր պատշաճի քարոզ խոսեց: Այնուհետև հրավիրեց հավատացյալ ժողովրդին՝ միասնական աղոթքի Գյումրիում տեղի ունեցած  սպանդից փրկված փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի առողջության համար:

Advertisements