ԽԱՉՔԱՐ ԿԱՆԳՆԵՑՆԵԼՈՒ ԱՌԻԹԸ, ՆՊԱՏԱԿԸ, ԽԱՉՔԱՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ


ԽԱՉՔԱՐ ԿԱՆԳՆԵՑՆԵԼՈՒ ԱՌԻԹԸ, ՆՊԱՏԱԿԸ, ԽԱՉՔԱՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸԽաչքարային հարյուրավոր արձանագրությունների քննությունը հավաստում է, որ խաչքար կանգնեցնելու առիթներն այնքան բազմազան են, ինչքան բազմազան էր միջնադարի կենսընթացը: Խաչքար կարող էր կանգնեցնել ցանկացած հավատացյալ ցանկացած առիթով, որը չէր հակասում ժամանակի քրիստոնեական աշխարհընկալմանն ու բարոյականությանը: Առիթը ներառում էր միջնադարյան կյանքի գրեթե բոլոր դրսևորումները իր ուրախալի և ողբերգական կողմերով հանդերձ: Առավել կարևորվում էին հոգևոր կամ հասարակական առումով կարևոր դիտվող առիթները: Լայնորեն տարածված էր և զուտ անհատական-անձնական շարժառիթներով խաչքար կանգնեցնելը: Խաչքար կանգնեցնելու փաստագրված առիթների թիվն անցնում է կես հարյուրյակից: Դրանք, ըստ միավորող ոլորտների, կարելի է դասել հետևյալ խմբերում.

ա. աշխարհիկ և հոգևոր շինարարություն (պարսպի, աշտարակի, կամրջի, հյուրատան, աղբյուրի, ջրատարի, եկեղեցու, մատուռի, գավթի և այլնի կառուցում, հիմնում կամ վերանորոգում),

բ. տնտեսա-վարչական և համայնական գործունեություն (այգու տնկում, մշակահողի հիմնում, ջրօգտագործման կարգի սահմանում, սահմանների որոշում և վավերացում, բնակավայրի հիմնում, հրովարտակների ընդունում, պայմանագրերի կնքում, պաշտոնի ստանձնում, նվիրատվությունների վավերացում և այլն),

գ. պատերազմ (ռազմական հաղթանակ, մասնակցություն պատերազմին, զոհեր, անհայտ կորածներ),

դ. ընտանեկան-անձնական կյանք (զանազան իրավիճակներ, դժբախտություն, մահ և այլն),

ե. կրոնական-միստիկ իրադարձություններ (տեսիլք, դավանափոխություն և այլն):

Կարելի է հավաստել, որ խաչքար կանգնեցնելու հիմնական խթանն ակնկալիքն էր կամ նպատակը: Առանց այդ նպատակի, որը կարելի է բնորոշել որպես ապագային ուղղված սրբազան գործառույթ, խաչքարը կդառնար ուղղակի պատմական քրոնիկոն զրկված կենսընթացին մասնակցելու որևէ հնարավորությունից: Ի տարբերություն առիթների՝ խաչքար կանգնեցնելու նպատակները շատ ավելի սահմանափակ են և, ըստ էության, հանգում են խաչի հիմնական սրբազան գործառույթներին օգնություն, պաշտպանություն-պահպանություն, հաղթանակ, երկար կյանք, հիշատակ, հոգու փրկությանն ուղղված բարեխոսություն կամ միջնորդություն: Նման նպատակամիտված սրբազան գործառույթի դեպքում է, որ լիովին երևան է գալիս խաչքարի որպես ապագային ուղղված մի գործուն համալիրի կերպարը, որը համադրում է խաչի միջնորդ ու փրկագործական զորությունը, գրի ու պատկերի հիշատակարանային բնույթը, խորանի աղոթատեղի լինելու ծիսական գործառույթը, քարակոթողի մշտականություն-հավերժություն խորհրդանշելու ավանդույթը:

ԽԱՉՔԱՐ ԿԱՆԳՆԵՑՆԵԼՈՒ ԱՌԻԹԸ, ՆՊԱՏԱԿԸ, ԽԱՉՔԱՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸԴասական խաչքարը անհատական կոթող էր և դրանում էր նրա ամենաէական տարբերություններից մեկը կրոնական-հոգևոր այլ Continue reading

Advertisements