Հիշատակության և աղոթքի օրեր Վայոց ձորում


Հունվար ամսվա 20-21-ին հիշատակության և աղոթքի օրեր էին մարզում: Գյումրիում Ավետիսյան ընտանիքի սպանդից փրկված փոքրիկ Սերյոժան ի տեր հանգավ: Գյումրին ողբաց և նրա ողբը դարձավ համազգային սուգ համահայկական:

Այս գիտակցությունն էր վայոցձորցիներին համակել, որ օրեր շարունակ թեմի հոգևորականների հետ աղոթում էին առ Աստված՝ փոքրիկ Սերյոժայի հոգու խաղաղության  և մեր ազգի միության համար: Թեմական գործող եկեղեցիներում՝ Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցում, Նորավանքում, Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցում եղան Հոգեհանգստյան և ոգեկոչման արարողություններ:

Եղեգնաձորի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում օրեր շարունակ չէր դադարում մարդկանց հոսքը, հատկապես դպրոցականների, պատանիների, երիտասարդների:

 Հունվարի 20-ին Սուրբ Աստվածածնում Հոգեհանգստյան արարողություն կատարվեց բացառապես դպրոցների սաների և ուսուցիչների մասնակցությամբ: Խորհրդանշական էր՝ նույն օրը զոհված հայորդիների՝ Մովսես Գյորգիսյանի, Հրանտ Դինքի, Արմեն Հովհաննիսյանի և փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի նկարներն ու պաստառները, որ երթով եկեղեցի էին բերել Եղեգնաձորի թիվ  2 դպրոցի սաները: Continue reading

Advertisements