ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ Ս. ՍԱՐԳԻՍ ԶՈՐԱՎԱՐԻ ԵՎ ՆՐԱ ՈՐԴՈՒ, ՈՐԻ ԱՆՈՒՆՆ Է ՄԱՐՏԻՐՈՍ


Հայտարարություն

Վարքի սկզբում ասվում է, որ Կոստանդիանոս կայսրի քրիստոնեություն ընդունելուց հետո մեհյանների դիվաձույլ պատկերներն սկսեցին խորտակել, և Քրիստոսի պայծառացյալ եկեղեցիներն սկսեցին լուսավորել աշխարհը, որով հեթանոսական կռամոլության պաշտամունքը հալածվեց: Նույն այս ժամանակ Կապադովկացվոց աշխարհում որպես մի պայծառ աստղ է ծագում բարեպաշտությամբ և հավատով լեցուն Սարգիս զորականը, ով կայսեր հրամանով Կապադովկիայում գտնվող բյուզանդական զորքերի հրամանատարն էր և գերազանցում էր իր ժամանակի մյուս զինվորականներին քաջությամբ և ռազմական արվեստով: Նրա հռչակը հասնում է կայսրին, և վերջինս Սարգսին տալիս է ստրատելատի աստիճան:

Սարգիս զորավարը, շրջելով իր հրամանատարությանը հանձնված տարածքներում, արմատախիլ էր անում կռապաշտության մոլությունը և տարածում քրիստոնեությունը՝քանդելով մեհյանները և դրանց տեղը եկեղեցիներ կառուցելով:

Սակայն Կոստանդիանոս Մեծից և նրա որդիներից հետո, երբ գահ է բարձրանում Հուլիանոս Ուրացողը՝ մի նոր հալածանք սկսելով քրիստոնեության դեմ, այդ ժամանակ գլուխ են բարձրացնում և նախկին այն կռապաշտները, ովքեր ծածուկ պաշտում էին կուռքերին: Ոգևորված Հուլիանոսի ծավալած հալածանքներով՝ նրանք ևս կայսրության տարածքում սկսում են հալածել քրիստոնյաներին:

Այս ամենը տեսնելով՝ Սարգիս զորավարը մտատանջության մեջ է ընկնում, թե ինչպես վարվի: Այդժամ տեսիլում նրան է երևում Հիսուս և ասում, թե արդ, ժամանակն է, որ դու հեռանաս այստեղից և Աբրահամ նահապետի նման գնաս այն աշխարհը, Continue reading

Advertisements

Ամենահաս Սուրբ Սարգիս


Ամենահաս Սուրբ ՍարգիսՍև էին պատել լույսը երկնային մարդիկ ամբարիշտ,

Գաղջ ու արնախում անձրևում էր չարը մոխիր,

Բայց այս պահերին Արարիչ Աստված ուղարկում է միշտ

Լույսով առլեցուն մի քաջ անբասիր:

Այս անգամ էլ փոթորկի միջով սլանում էր նա՝

Աստծուց առաքված, սլացքով հուժկու սպիտակ իր ձիու՝

Հետքեր թողնելով ժայռերի և լեռների վրա,

Դեպի պայքարը չարի հետ կենաց և մահու:

Աստծուց ճառագված Ս. Հոգու ցոլքով պատված էր նա՝

Իբրև նիզակ ունենալով շողն Աստուծո,

Ճակատ-ճակատ նետվելով չարի վրա՝

Հաղթեց նրան իր հավատով ու կամքով հուսո:

Ու պատգամեց Աստվածապաշտ մեր հայ ազգին.

-Ա′զգ ընտրյալ, Խաչանիշ սրտով, օծված Հոգով Սուրբ,

Ա′զգ քաջազուն, արյամբ արիական,

Ընծայում եմ քեզ իմ նիզակն ու վահան

Եվ իմ սիրտը՝ աղոթքներով չարխափան,

Քաջալերվե′ք ու ընթացե′ք ճանապարհով անվախճան,

Իմ վահանով պաշտպանեցե′ք լեռները ձեր,

Նիզակովս ջարդե′ք բյուր-բյուր նիզակներ,

Պահապան եմ ու բարեխոս քո աղերսին Continue reading