Սուրբ Սարգսի տոնը Եղեգնաձորում


Տոնակատարությունն սկսվեց հունվարի 30-ին Եղեգնաձորի Սբ. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում կատարված երեկոյան ժամերգությամբ, որի ավարտին հավուր պատշաճի քարոզ խոսեց Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը:

Եկեղեցի եկած բազմաթիվ երիտասարդներին տոնը խորհրդանշող բլիթներ բաժանեցին, ինչը նախորդ օրը Թեմի Երիտասարդաց միության անդամներն էին պատրաստել: Այնուհետև սկսվեց Թեմի Երիտասարդաց միության  նախաձեռնած հանդիսությունն, որի ժամանակ հանդես եկան պարային խմբեր:

Հունվարի 31-ին՝ Սուրբ Սարգսի տոնի օրը, Թեմի Երիտասարդաց միությունը և «Մանանա» ծրագրի պատասխանատու Գագիկ սրկ. Հակոբյանը մեկնարկեցին այս տարվա ծրագրով նախատեսված հանդիպումները: Կազմակերպիչները հրավիրել էին Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գալուստ քահանա Սահակյանին՝ բանախոսելու՝ «Սեր և սիրահարվածություն» թեմայով:

Նախ օրհնության խոսքով հանդես եկավ Թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Continue reading

Advertisements

Երիտասարդների օրհնության կարգ Ջերմուկի Սբ. Գայանե, Վայքի Սբ. Տրդատ և Մալիշկայի Սբ. Աննա եկեղեցիներում


Հունվարի 30-ին` հավարտ երեկոյան ժամերգության, Ջերմուկի Եկեղեցասիրած միության անդամները բլիթներ և նվերներ բաժանեցին եկեղեցի այցելած երիտասարդներին: Հունվարի 31-ին՝ Սուրբ Սարգսի տոնի օրը, Սբ. Գայանե եկեղեցում Երիտասարդների օրհնության կարգ կատարեց Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գալուստ քահանա Սահակյանը, ով հավուր պատշաճի քարոզ խոսեց:

Հունվարի 30-ին՝ երեկոյան ժամերգությունից հետո, Վայքի Սբ. Տրդատ եկեղեցում նախաձեռնությամբ Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Մարտիրոս ավագ քահանա Ավետիսյանի եկեղեցում ներկա գտնվող երիտասարդներին բաժանվեցին տոնը խորհրդանշող բլիթներ, իսկ հաջորդ օրը եկեղեցում Երիտասարդների օրհնության կարգ կատարեց և մեկնաբանեց տոնի խորհուրդը:

Սուրբ Սարգսի տոնի օրը Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցում Երիտասարդների օրհնության կարգ կատարեց և հավուր պատշաճի քարոզ խոսեց Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը: