Հոգևորականը ծնող, եղբայր և ընկեր է զինվորի համար


«Երբ զորամաս մտնելիս զինվորները մոտենում են և ասում. «Արսեն սարկավա´գ, կարո՞ղ ենք խոսել», հասկանում եմ, որ ես անելիք ու առաքելություն ունեմ իրենց մեջ»: 

Հոգևորականը ծնող, եղբայր և ընկեր է զինվորի համար    Արսեն սարկավագ Մաթևոսյանը ՀՀ ԶՈՒ-ում սպասավորող հոգևորականներից է: Պատմությունը վկայում է, որ հոգևորականը մշտապես ներկա է եղել բանակային կյանքում, զինվորներին առաջնորդել, ոգևորել ու աջակից եղել մարտի դաշտում: Այդ առաքելությունը շարունակվում է նաև այսօր: «Երկու տարվա ընթացքում հոգևորականը զինվորի համար դառնում է ծնող, եղբայր, ընկեր, և, առհասարակ, վստահելի անձնավորություն, և սա մեծ պատիվ է մեզ համար»: Զինվորների հետ հոգևոր դասերի, զրույցների անցկացումը բանակում հոգևորականի ծառայության մի մասն է: «Բանակային առօրյան հագեցած է օրվա կարգացուցակով, և  մեր կազմակերպած լսարանային հանդիպումները գալիս են մի տեսակ համ ու հոտ տալու այս ամենին: Կարևորում ենք նաև անհատական շփումները, որոնց շնորհիվ, ճանաչելով  զինվորի ներաշխարհը, կարողանում ենք հասկանալ նրան և ճիշտ ճանապարհով առաջնորդել»,-ասում է մեր զրուցակիցը: Հոգևորականը կարևորում է նաև զինվորին քրիստոնեական գիտելիքներով հարստացնելը, ազգային-հայրենասիրական ոգի ներշնչելը, նրա գիտակցական մակարդակն առավել բարձրացնելը, «որպեսզի կարողանա իր ճիշտ տեղը գտնել և հաջողել ծառայության մեջ»: Արսեն սարկավագի խոսքով` ամեն զորամաս մի համայնք է, և հոգևոր առաջնորդը նաև պատասխանատուն է իրեն վստահված համայնքի: Նա զինվորներին քաջալերում է քրիստոսաշունչ և հայրենաշունչ հորդորներով, ինչպես նաև  ունկնդիր լինում նրանց խնդիրներին և օգնում իր խորհուրդներով: Այս ամենի շնորհիվ անգամ զորացրվելուց հետո զինվորները չեն կորցնում հոգևորականի հետ կապը: «Չեն մոռանում, որ, հանձին հոգևորականի, իրենք ունեն ընկեր, բարեկամ, ով միշտ պատրաստ է օգնել իրենց: Continue reading

Advertisements