Այսօր Սբ. Իսահակ Պարթև Հայրապետի տոնն է


Այսօր Սբ. Իսահակ Պարթև Հայրապետի տոնն է

Սբ. Իսահակ Հայրապետը Ներսես Մեծ կաթողիկոսի որդին էր, Սբ. Գրիգոր Լուսավորչի տոհմի վերջին ներկայացուցիչը, որ 387 թվականից սկսած 52 տարի եղել է հայոց հայրապետական աթոռի գահակալը:
Լինելով կրթված և հմուտ երաժշտական, հռետորական արվեստների, իմաստասիրության եւ լեզվագիտության մեջ, Սահակ Պարթեւը մեծ նպաստ է բերել հայ ազգային մշակույթի զարգացմանը, եղել հայոց գրերի ստեղծման ջատագովը,Մեսրոպ Մաշտոց վարդապետի հետ դարձել հայ դպրության ու եկեղեցական մատենագրության հիմնադիր:
Տառերի գյուտից հետո Սբ. Սահակն ու Սբ. Մեսրոպն սկսում են Աստվածաշնչի թարգմանությունը եւ այնպես կատարյալ կերպով են կատարում այն, որ Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը դարեր հետո կոչվում է Աստվածաշնչի թարգմանությունների թագուհի:

 

Advertisements